ԱՄՆ-ը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը կհրապարակի այսօր

ԱՄՆ-ը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը կհրապարակի այսօրԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր` դեկտեմբերի 6-ին պաշտոնապես կճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով Սպիտակ տանը. գրում է armtimes.com

«Նախագահն հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով իրենք կվերանայեն ճշմարտությանը` հիմնված պատմական փաստերի վրա: Երուսաղեմն Իսրայելի հավատքի մայրաքաղաքն է հնագույն ժամանակներից: Երուսաղեմում է գտնվում դատական իշխանությունը, կառավարությունը»:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով, Թրամփը քաջ գիտակցում է հնարավոր հետևանքները այդ հայտարարությունից հետո:

Politico թերթի տվյալներով, դեռևս նախորդ շաբաթ ամերիկյան իշխանությունները զգուշացրել են բոլոր ԱՄՆ դեսպանատներին` անվտանգության սանդղակը բարձրացնելու մասին` Թրամփի` դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու  հայտարարությունից առաջ: