Թրամփի ընտանիքը օգտագործում է «Ուրախ Սուրբ Ծնունդ» մաղթանքը իր շնորհավորական բացիկում

Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, Թրամփի ընտանիքը ներկայացրել է իր տոնական բացիկը, որտեղ քաղաքականապես կոռեկտ համարվող «Ուրախ տոներ» արտահայտության փոխարեն կարելի է տեսնել «Ուրախ Սուրբ Ծնունդ» արտահայտությունը:

Այս մասին թվիթերում գրել է ամերիկացի գրող և կինոպրոդյուսեր Լարրի Շվեյկարտը. տեղեկացնում է Invictory.com-ը:

Արդեն մի քանի տարի էր, ինչ նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորում էր բոլոր ամերիկացիներին՝ «Ուրախ տոներ և հրաշալի Նոր Տարի» մաղթելով: Նա համարում էր, որ իր բացիկները պարունակում էին ավելի ընդհանուր, ոչ նեղ քրիստոնեական դիմելաձև, չնայած իր խոսքի ընթացքում Օբաման, միևնույնն է, կիրառում էր «Ուրախ Սուրբ Ծնունդ» արտահայտությունը՝ մյուս շնորհավորանքների հետ միասին:

Թրամփը դեռ իր նախընտրական արշավի ընթացքում խոստանում էր «վերադարձնել» Սուրբ Ծնունդը: Այս տարվա հուլիսին, արդեն նախագահի պաշտոնում, նա հայտարարեց. «Հավատքի դավանանքի ազատությունը ամրագրված է Իրավունքների մասին օրինագծի առաջին ուղղման մեջ: Ամերիկացի հիմնադիրները չորս անգամ դիմել են մեր Արարչին անկախության Հռչակագրում: Եվ ես նշում եմ, որ մենք նորից սկսենք իրար դիմել «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» արտահայտությամբ»:

Այս տարվա բացիկը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկինը և նրանց 11-ամյա որդին՝ Բարրոնը: Սպիտակ Տունը նույնպես ունի հատուկ սուրբծննդյան բացիկ՝ «Հին ու բարի ավանդույթներ» անվամբ, որը կբաժանվի տոների ընթացքում նստավայրի այցելուներին: Բացիկի շապիկին կարելի է տեսնել Բարոն Թրամփին, ով ձիերով լծված կառքով տոնածառը տանում է Սպիտակ Տուն: