Ճշմարիտ հավատացյալը նման է նավի. մեղքի մասին

Մի գիտնական ուսումնասիրում է օձի թույնը: Մեկ օր նրա ձեռքն է ընկնում մի թունավոր իժ, և նա նրա բերանն է դնում մանրադիտակի ապակին: Օձը միանգամից կծում է այն իր թունավոր լեզվով՝ ապակու վրա թողնելով թունավոր հեղուկի կաթիլներ:

Գիտնականը թույնի կաթիլներով ապակին դնում է մանրադիտակի տակ ու սկսում է ուսումնասիրել: Եվ նրա առջև անհավանական մի պատկեր է բացվում: Կաթիլի մեջ եղող հեղուկային մասը ինչ-որ կերպ շարժվում էր՝ տարբեր գույներ ընդունելով, երբեմն ընդունում էր բյուրեղներ հիշեցնող ձև, այնպես, ինչպես ջուրը ձմռանը սառչում է ապակու վրա: Չնայած դա հիասքանչ էր ու գեղեցիկ, բայց այնուամենայիվ, թույն էր. իսկ թույնը մնում է թույն:

Ցանկանում եմ սա կապել մեղքի բնույթի հետ. հաճախ մեղքն ընդունում է ամենալուսավոր ու պայծառ գույները, բայց դա նրա էությունը չի փոխում. այն իր հետևից կորուստ է բերում:

Ճշմարիտ հավատացյալը, որ աշխարհում է ապրում, նման է նավի, որի ճանապարհն օվկիանոսով է անցնում: Եվ նավի հավանական կործանողը ոչ թե օվկիանոսն է, որով նա ճանապարհորդում է, այլ մի փոքրիկ ճեղքը, որով ջուրը կարող է նավը լցվել: Նույն կերպ էլ աշխարհը չի կարող կործանել մարդու մեջ քրիստոնյային: Նա կկործանի նրան, եթե մտնի և բնակվի նրա մեջ:

Մարդը պետք է հաղթի մեղքին:

Կան մարդիկ, ովքեր իրենց նախկին կյանքի մասին այնպիսի հաճույքով են խոսում, ինչպես թոշակի անցած զինվորականը խոսում է անցյալի իր հաղթանակների մասին: Երբեմն լսում ես քրիստոնյաների, ովքեր հպարտությամբ պատմում են իրենց նախկին աշխարհային մեղսալի կյանքի մասին: Սակայն լավագույնը, որ կարող ենք անել մեր նախկին մեղքերի հետ՝ հասկանալով, որ դրանք արդեն ներված են, դա դրանց «հողին հանձնելն է»: Թողնենք դրանք՝ տալով իրենց արժանի գնահատականը՝ ատելությունը:

Հուշարձաններ չշինենք մեր նախկին մեղսավոր կյանքի համար:

Եթե խոսում ես քո մեղքերից, ուրեմն խոսիր միայն՝ փառք տալու Աստծուն Իր անսահման ողորմության համար, Ով շնորհեց մեզ մեղքերի ներում:

Սկզբում, երբ փրկություն ենք ստանում, մեր անունները գրվում են կյանքի գրքում: Եվ յուրաքանչյուր մարդ ծնվում է հավիտենական կյանքի իրավունքով: Սակայն մեր անունները կյանքի գրքից մեկ պատճառով են ջնջվում՝ մեղքի:

Եթե դու ցանկանում ես, որ քո անունը մնա կյանքի գրքում, դու պետք է հաղթես մեղքին:

«Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի. և նրա անունը կյանքի գրքիցը չեմ ջնջի» (Հայտնություն 3.5):

Մեղքի հանդեպ հաղթանակի ճանապարհը հարթված է մեր Հովվի ձեռքով: Դու միայն պետք է ցանկանաս հետևել Նրան: Արդյոք դու կանգնա՞ծ ես կյանքի պայքարի մեջ նույն կերպ, ինչպես Նա:

Աղբյուր՝ bible-facts.ru