Այս օրը պատմության մեջ. «Աղոթքի վարպետը»

Այս օրը պատմության մեջ. «Աղոթքի վարպետը»Ցրտաշունչ ձմեռ էր: Հանս Շլաֆֆերը քայլում էր իր տան ուղղությամբ, խորհում ապագա ծրագրերի մասին, սակայն հակառակ իր բոլոր սպասելիքների, այլ բան է տեղի ունենում. նա ձերբակալվում է հռոմեացի կաթոլիկ ղեկավարության կողմից: Դեպքը տեղի է ունենում 1527թ-ի այս օրը` դեկտեմբերի 5-ին:

Մոտակա ամրոցում քահանաները նրան քննում են ՝ իրենց մի շարք հարցերով: Հանսը պատասխանում է, որ համաձայն Սուրբ Գրության՝ ամեն ոք պետք է «լսի, ընկալի, հավատա և ընդունի» Աստծո խոսքը: Նշում է նաև, որ «Քրիստոնեական կյանքը մանկական խաղ չէ, սակայն ճշմարտությունը, իրավացիությունը, քաջությունն ու սրբությունը պետք է ուղեկցեն այդ գործընթացում»:

Այն հարցին, թե ինչ հիմքով է նա անցկացնում իր ծառայությունը, Հանսը պատասխանում է. «Իմ հավատքն ու ողջ գործունեությունը հիմնված են միմիայն Քրիստոսի պատվիրանի վրա»:

Հանսին բոլորը ճանաչում էին որպես «աղոթքի վարպետ»: Իր ձերբակալման օրը նա ներկաներին սովորեցնում էր աղոթքի զորության մասին: Մինչ մահապատժի իրագործումը կրկին աղոթքի մեջ էր: Իր վերջին նամակը նույնպես աղոթք էր առ Աստված.

«Հավիտենությա՛ն Հայր, աղոթում ենք, որպեսզի «մշակներ» ուղարկես Քո այգի, քանի որ «հունձքը շատ է, բայց մշակները` քիչ»: Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր տարածում են Քո Ավետարանը, որպեսզի զորացնես նրանց Քո Սուրբ Հոգու զորությամբ, որպեսզի նրանց ուղղված մարդկային բոլոր ահաբեկչությունները չեղյալ լինեն և չլինի հանկարծ, որ այդ վախերի պատճառով հրաժարվեն Քո Խոսքից:

Առաջնորդի՛ր մեզ Քո սուրբ անունով և թույլ մի՛ տուր, որ հեռանանք Քեզնից, քանի որ Դու «կենդանի ջրի աղբյուրն ես»:

Աղբյուր` christianity.com