Ավելին, քան մտածում կամ զգում եք. Դեյվիդ Ուիլքերսոն

Ես ունեմ մարգարեական խոսք որոշ մարդկանց համար, ովքեր կարդում են այս խոսքը հիմա. դուք չեք կարող ճանաչել Աստծո հավիտենական որոշումը ձեր մասին՝ հիմք ընդունելով այն, ինչ դուք մտածում կամ զգում եք:

Դուք կարող եք շատ կենտրոնացած լինել ձեր անհաջողությունների կամ մեղքի վրա, որպեսզի դրա մասին ճիշտ դատողություն անեք:

Աստված ցանկանում է Իր Հոգով ասել ձեզ. «Պահպանիր քո սիրտը խոնարհությամբ Իմ առջև: Վստահիր Իմ Խոսքին, թե ինչ է այն ասում Իմ էության մասին. որ Ես նուրբ ու սիրող Հայր եմ, Ով քո մեջ այնքա՜ն ջանք է դրել, և Ես թույլ չեմ տա քեզ հեռանալ: Դու Իմ սիրելի զավակն ես, և Ես կազատագրեմ քեզ»:

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11):