Արտասովոր խնդրանքը

Արտասովոր խնդրանքըՄի երիտասարդ գալիս է իր առաջնորդի մոտ և հայտնում իր հիասթափությունների, շարունակ կասկածների մասին: Նա նաև խոստովանում է, որ այլևս չի ուզում եկեղեցի գալ: Հովիվը մի պահ մտածում է և ասում.

– Լա՛վ, բայց մինչ հեռանալդ կարո՞ղ եմ քեզ մի բան խնդրել:

– Իհարկե՛, ասե՛ք:

– Գնա այն ծեր կույրի մոտ, որ ձեր փողոցի վերջում է ապրում, և նրա համար Սուրբ Գրքից մի հատված ընթերցիր:

Երիտասարդը նման խնդրանք չէր սպասում. չէ՞ որ հենց ինքն է այժմ կասկածների մեջ, ինչպե՞ս գնա և մեկ ուրիշի համար սկսի Աստվածաշունչ կարդալ: Բայց քանի որ հովիվն արդեն ցույց էր տվել այն գլուխները, որ պետք է կարդալ, երիտասարդը համաձայնում է:

Մեկ շաբաթ անց նա հովվի մոտ է գալիս՝ լայն ժպիտը դեմքին:

– Երբ ես կույր ծերունու դեմքին տեսա ուրախության արցունքները, երբ տեսա, թե ինչ ուրախությամբ էր լսում Սուրբ Գրքի խոսքերը, իմ միջից իսպառ հեռացան բոլոր կասկածները: Հովի՛վ, ես ուզում եմ մնալ եկեղեցում և ծառայել Աստծուն:

Հ.Գ. Կասկածները երբեմն գալիս են անգործությունից…

Ըստ pastor.com.ua-ի