Երջանիկ կնոջ օրագրից. ձեր միջև կա ինչ-որ մեկը

Երջանիկ կնոջ օրագրից. ձեր միջև կա ինչ-որ մեկըԵրբ ես նայում եմ տարբեր ընտանիքների, ամուսինների միմյանց հետ շփմանը, հաճախ նկատում եմ փոքրիկ, բայց հետաքրքիր ու շատ բան ասող մանրուքներ, որոնք խոսում են մեծ խնդիրների մասին:

Եվ մեծ մասամբ պարզվում է, որ այդ ընտանիքում, այդ ամուսնական զույգի միջև կա ինչ-որ մեկը…

Ես չգիտեմ՝ երբ է դա պատահել, որ պահին, ինչն է եղել առիթը, բայց փաստն ակնհայտ է. նրանց միջև հայտնվել է ինչ-որ մեկը…

Ինչ-որ մեկը, ում նրանք պատմում են իրենց խնդիրների մասին…

Ինչ-որ մեկը, ում հետ նրանք կիսում են իրենց հոգու թանկ գաղտնիքը…

Ինչ-որ մեկը, ում առաջ նրանք բացում են իրենց սիրտը…

Ինչ-որ մեկը, ում նրանք այժմ վստահում են իրենց կյանքը…

Ամեն բան փոխվել է…

Հիմա նրանց միջև կա ինչ-որ մեկը…

Եվ այդ ինչ-որ մեկը կարող  է լինել լավագույն ընկերուհին, մտերիմ աշխատակիցը, մայրիկը կամ մեկ ուրիշը…

Լավագույն ընկերուհին հաճախ իմանում է ավելին, քան ամուսինը… չգիտես ինչու՝ նրա ականջներն առաջինն են լսում ընտանեկան կյանքի խնդիրների, դժվարությունների մասին… այն կյանքի, որտեղ, ի դեպ, նա չկա, որտեղ նա ուղղակի կողքից նայող մեկն է՝ դիտորդ, այլ ոչ թե անմիջական մասնակից: Մեզ համար ավելի հեշտ է ընկերուհու հետ խոսել ամուսնու մասին, քան թե հենց ամուսնու հետ խոսել իր մասին:

Գուցե դա բացատրվում է նրանով, որ ընկերուհին աղջիկ է ու մի գուցե ավելի լավ կհասկանա, կցավակցի, կխղճա… Ավելին, նա դժվար թե հետաքրքրվի մյուս կողմի տեսանկյունով: Նրան լիովին կբավարարի ձեր պերճախոս միակողմանի պատմությունը: Միայն նա կարող է ձեզ գովել ու բարձրացնել ձեր ինքնագնահատականը իր հաճոյախոսություններով, որոնք ինչ-որ առումով ծանոթ չեն տղամարդկանց:

Եվ ոչ մի սարսափելի բան չկա, որ մարդիկ, միևնույնն է, ոչ մի բանով չեն կարող փոխել քո իրավիճակը…

Նրանք միայն կարող են հեռացնել ձեզ միմյանցից…

Հնարավոր է՝ ձեզ մի փոքր թեթևություն բերի այն, որ դուք կխոսեք ինչ-որ մեկի հետ, բայց դա կլինի միայն ժամանակավոր, չէ՞ որ ձեր կուտակված խնդիրները և չլուծված թյուրիմացությունները իրենք իրենց չեն անհետանա…

Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը կանգնի ձեր միջև…

Օլգա Մախմուդովա