Տիգրան Մանսուրյանը ներկայացված է «Գրեմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգում

Տիգրան Մանսուրյանը ներկայացված է «Գրեմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգումՄեծանուն հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակին: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

«Գրեմմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:

«Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:

Աղբյուրը՝ tert.am

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է Լիբանանում, 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Մանսուրյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1992-95թթ. եղել է նրա ռեկտորը: Ներկա պահին ամբողջությամբ կենտրոնացել է ստեղծագործական գործունեության վրա: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիխ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի երաժշտությունը և այլն, ՀՀ ժողովրդական արտիստ է: