Հալածանքներին դիմակայելու համբերություն և մարմնավորը հաղթահարելու զորություն

Հալածանքներին դիմակայելու համբերություն և մարմնավորը հաղթահարելու զորություն«Բայց ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմանե ծնվածը հալածում էր նրան՝ որ հոգու կողմանե էր, այնպես էլ հիմա» (Գաղատացիս 4.29)։

Մենք՝ հավատացյալներս, պետք է հստակ գիտակցենք, որ հոգևոր կյանքն անհնարին է առանց հալածանքների: Մարմնավոր մտածելակերպի կրողները անխուսափելիորեն հալածելու են հոգևոր մտածելակերպի կրողներին: Մենք չպետք է հուսահատվենք ու թուլանանք այդ հալածանքների և հակազդեցություն պատճառով:

Ավելին, այդ հալածանքի ամենամեծ դրսևորումը տեղի է ունենում հենց մեր ներսում: Մեր մարմնավոր ես-ը իր ողջ ներուժով փորձում է հալածել մեր վերստին ծնունդ ապրած հոգևոր էությանը: Այս հալածանքն ավելի ուժգին է, քան դրսի հալածանքը: Եվ մենք Տիրոջ Հոգու օգնությամբ պետք է կարողանանք դիմակայել բոլոր մարմնավոր ճնշումներին և, ինչպես Աստվածաշոնչն է ասում, դուրս հանենք մարմնավորը, որ արգելք չլինի հոգևորի համար:

Տեր Հիսուսի անունով հալածանքներին դիմակայելու համբերություն և մարմնավորը հաղթահարելու զորություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան