Հաղթական կյանքի գաղտնիքը խաչը կրելու մեջ է. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Հաղթական կյանքի գաղտնիքը խաչը կրելու մեջ է. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՄեղքի կյանքից և դրա իշխանությունից վերջնականապես ազատվելու ելքը խաչն է և խաչ կրել սովորելը:

Խաչը դրված է մեր կյանքի և մեր փրկության կենտրոնում: Հավատացյալի հաղթական կյանքի գաղտնիքը խաչը կրելու մեջ է: Մենք պետք է խաչի ամոթի խարանը մեզ վրա ամեն օր ունենալով՝ մարդկանց առաջ ապրենք իրական հավատքի զորավոր մի կյանք:

Եթե դու անկեղծ մարդ ես, չես հաշտվում քո կյանքում առկա մեղքի հետ, ուզում ես դրանից ազատվել և ելք ես փնտրում այդ ազատագրության համար, ապա ընդունիր այս իմաստությունը՝ խաչի քարոզչությունը զորություն ունի փրկելու յուրաքանչյուր հավատացողի