Գիտնականները պարզել են Հեսուի ժամանակներում արևի կանգ առնելու տարեթիվը

Քեմբրիջյան համալսարանի գիտնականները հաշվարկել են այն տարեթիվը, երբ Հեսուի հրամանով արևը կանգ առավ: Համաձայն նրանց հաշվարկների՝ այդ իրադարձությունը կատարվել է Ք. ա. 1207թ-ի հոկտեմբերի 30-ին:

Բրիտանացի գիտնականները համարում են, որ այդ օրը կատարվել է մեզ հասած ամենավաղ հիշատակությունը արևի խավարման մասին. տեղեկացնում է Благовест-инфо-ն:

Հեսու գրքի 10-րդ գլխում Հեսուն առ Աստված աղոթք է բարձրացնում՝ կանգնեցնելու արևն ու լուսինը. նպատակը թշնամու միացյալ բանակին պարտության մատնելն էր:

Իրենց եզրակացության մեջ բրիտանացի հետազոտողները գրում են, որ Աստվածաշնչում նկարագրվում է ոչ թե լուսատուների կանգնելը, այլ խավարումը. ելնելով ժամանակակից թարգմանությունից՝ արևն ու լուսինը ոչ թե «կանգ են առնում», այլ «դադարում են լույս տալ»:

Ընդ որում՝ հետազոտողներից մեկը պնդում է, որ հնագույն եբրայերենում «կանգառ» բառը նույն արմատն ունի, ինչ «խավարում» բառը:

Գիտնականները պարզել են, թե արևային ինչ խավարումներ են կատարվել Ք. ա. 1500-1050թթ-ին:

Տվյալ ժամանակահատվածում երկրի վրա կատարված խավարումը եղել է Ք. ա. 1207թ-ի հոկտեմբերի 30-ին: Այդ ժամանակ լուսինը գտնվում էր հեռավոր տարածության վրա, իսկ արևը հիշեցնում էր կրակե կնիք: