Դեկտեմբերի 4-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 4-ը՝ քրիստոնեության պատմության մեջՄարդը ստեղծված է Աստծուն երկրպագելու համար և ոչ միայն երկրպագելու, այլև Նրա հետ մեկ լինելու. այս հիմնարար գաղափարն էր քարոզում  Ջոն Ռայսբրուքը:

Բայց արդյոք մենք կարո՞ղ ենք ուղղակիորեն ճանաչել Նրան այս կյանքում…

Ռայսբրուքի ժամանակակիցների համար այս ամենը վտանգավոր էր հնչում: Նրանք Ջոնի այդ հայացքները նմանեցնում էին պանթեիզմին (պանթեիզմը սովորեցնում է, որ Աստված ամեն ինչ է, և ամեն բան Աստված է): Սակայն նա բացատրում էր իր խոսքերը հետևյալ կերպ. «Մենք կարող ենք մեկանալ Տիրոջ հետ սիրո մեջ, այլ ոչ թե մեր բնությամբ կամ էությամբ դառնալ ինչպես Քրիստոս»:

11 տարեկանում Ջոնը հեռանում է տնից՝ ցանկանալով հորեղբոր նման ապրել հասարակ կյանքով: Վերջինիս նման նա փափագում էր անձնական հարաբերություն ունենալ Աստծո հետ: Այդպես մինչև 50 տարեկանը Ջոնն ապրում է Բրյուսելում և ծառայում տեղի եկեղեցում:

Հետագայում Ռայսբրուքն սկսում է պայքարել կեղծ միստիկների ուսմունքների դեմ: Նա զբոսնում էր անտառում՝ խորհելով Աստծո խոսքի շուրջ և ձեռքին ունենալով նոթատետր: Երբ որևէ միտք կամ հայտնություն էր ունենում, անմիջապես գրի էր առնում: Թեև Ջոնը չէր գրում լատիներենով, սակայն նրա աշխատությունները մեծ ազդեցություն են ունենում, քանի որ թարգմանվում են Արևմտյան Եվրոպայի հիմնական լեզուներով:

Նա միշտ օգնում և օրինակ էր ծառայում բոլորին՝ տարբեր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու և ճիշտ գործելու համար: Ռեյսբրուքի գրվածքները պատճենահանվում և փոխանցվում էին շատ-շատերին:

Ջոն Ռայսբրուքը մահանում է 1381թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 4-ին: Դարեր անց՝ 1908թ-ին, Հռոմի Պապը նրան հռչակում է երանելի:

Աղբյուր՝ christianity.com