Զանազանելու գաղտնիքը. Ջոն Բիվեր

Ինչպե՞ս է հնարավոր չշփոթել բարին ու չարը, հատկապես այնպիսի ժամանակներում, երբ խաբեությունը լայնորեն տարածված է:

Մեզ անհրաժեշտ է զանազանություն ունենալ: Իսկ մեր զանազանելու կարողության չափն ուղիղ համեմատական է Աստծո հանդեպ ունեցած մեր երկյուղին. որքան ավելի շատ ունենանք Աստծո երկյուղ, այնքան ավելի մեծ իմաստություն կստանանք՝ զանազանելու համար:

Իր գահակալության սկզբում Սողոմոնն աղաղակեց. «Տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու, բարիի ու չարի մեջտեղը ջոկելու» (Գ Թագավորաց 3.9):

Այն իմաստությունը, որով Սողոմոնն իշխում էր, անասելի էր: Այն տարիներին, երբ նա հետևում էր Տիրոջը, գրում էր. «Երբ որ հասկացողությունը կանչես և ձայն տաս հանճարին, եթե դու նրան որոնես ինչպես արծաթը և գանձերի նման նրան պտրտես, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը և Աստծո գիտությունը կգտնես» (Առակաց 2.3-5):

Բայց երբ Սողոմոնը կորցրեց իր երկյուղն Աստծո հանդեպ, նա շփոթվեց ու դադարեց զանազանել բարին ու չարը: Նրա համար ամեն ինչ «ունայնություն» ու «քամու աշխատանք» դարձավ: Ամբողջ Ժողովող գիրքը պատկերում է շփոթված ու խճճված մարդու, ով կորցրել է երկյուղն Աստծո հանդեպ և, հետևաբար, իր զանազանելու կարողությունը:

Ամեն առավոտ դու պետք է հարցնես ինքդ քեզ. «Այսօր իմ դրդապատճառը Տիրոջ երկյո՞ւղն է, թե՞ հարստություն ձեռք բերելը»: Եթե ձեր նպատակը աստվածային երկյուղն է, այն կպաշտպանի ձեզ խաբեությունից, դուք չարության մասնակից չեք դառնա, որպեսզի ձեռք բերեք այն, ինչը բարի է:

Թույլ տվեք պարզաբանել. միջոցները, ունեցվածքը, հարստությունը բարի են: Այնուամենայնիվ, եթե դրանք ձեր նպատակն են, դուք չեք կարող զանազանել և չեք հասկանա, երբ դրանք ձեռք բերելու միջոցները չար լինեն: