Եղիր ավելի լավը, քան երեկ էիր

Եղիր ավելի լավը, քան երեկ էիր

Այսօր եղիր ավելի լավը՝ ոչ թե մրցելով քո հարևանի հետ, այլ եղիր լավ ավելի՝ քան երեկ էիր։ Քո առջև դիր ճշմարիտ առաջնայնություններ ու գլխավոր ժամանակդ ուղղիր դրանց հասնելու համար։

Մի՛ եղիր այնքան զբաղված, որ մոռանաս, թե Տերը ուր է տանում։ Չստացվի հանկարծ, որ գայթակղվես ու մոռանաս քո առաքելությունը։ Տերը քեզնից լավ գիտի քո վաղվա օրը։

Մի՛ նայիր ոչ-ոքի։ Նույնիսկ քեզ մի պատկերացրու նրանց հասած բարձրունքների մեջ։ Որովհետև կա մի տեղ, որը միայն քոնն է։ Դա Տերը քեզ համար է պատրաստել և դու այդտեղ ես զորավոր ու ազդեցիկ։ Տիրոջ Հոգին քեզ վրա է։ Օրհնյալ ու հաղթական օր քեզ։ Տիրոջ փառքի լույսը թող շողա քո ճանապարհի բարձրունքին։

Անահիտ Ղազարյան