«Մեսիա. մարգարեությունը կատարված է» (ֆիլմ)

Ֆիլմը պատմում է Ավետարանի Բարի լուրի առաջընթացի վաղ շրջանի մասին: Ներկայացված է Հիսուսի աշակերտներից մեկի՝ րաբբունի Հուդայի (ոչ՝ Իսկարիովտացի) կյանքի մեկ օրը: Նա վերադառնում է տուն՝ Բեթանիա, Զատկի տոնի նախօրեին:

Ֆիլմում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում Տիրոջ խաչելությունից մեկ տարի հետո:

Քրիստոսի երկրային ծառայությունը, մահն ու հարությունը չէին կարող անտարբեր թողնել Հուդայի ընտանիքին: Նրա ծնողները, քույրերը, եղբայրները, նրանց կանայք և երեխաները լիովին տարբեր հայացքներ ունեն այդ իրադարձությունների նկատմամբ: Ահա և սրա համար է կանչված րաբբունի Հուդան՝ ներկայացնելու վերոնշյալ իրադարձություններում իրագործված հինուխտյան մարգարեությունները:

Ռեժիսոր՝ Ջակոմո Մոնկադա
Դերերում՝ Նիկ Մանկուզո, Մարի Ժոզե Քրոուս, Ժոզեֆ Մարրեզե, Ժանետ Սուզ