Նոյեմբերի 29-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 29-ը՝ քրիստոնեության պատմության մեջՋոն Ռեյը և իր ընկեր Ֆրենսիս Ուիլագբին մի հրաշալի համաձայնության են գալիս. որոշում են ողջ աշխարհի բույսերի ու կենդանիների համակարգված նկարագրություն կազմել: Ռեյը պետք է զբաղվեր բույսերով, իսկ ընկերը՝ կենդանիներով:

Նրանց նկարագրություններն ամբողջությամբ պետք է հիմնված լինեին դիտարկումների վրա՝ հրաժարվելով ներառել առասպելական արարածների, ինչպես անում էին նախկին բնախույզները:

Այդպես երկու ընկեր սկսում են ճանապահորդել ողջ Եվրոպայով՝ մանրակրկիտ ուսումնասիրելով ֆլորան և ֆաունան: Սակայն 1672թ-ին 37 տարեկան հասակում Ֆրենսիսը հանկարծամահ է լինում…

 Ջոնը մեծ դժվարությամբ հետագայում հավատարմորեն շարունակում է իր աշխատանքը:

Չնայած Ջոն Ռեյի աշխատություններում նկատելի են որոշ սխալներ, այնուամենայնիվ, իրենց ամբողջականությամբ դրանք հսկայական արժեք են տեսակների դասակարգման ոլորտում:

Ջոնը հիմնվում էր Աստվածաշնչի Ծննդոց գրքի վրա և ասում, որ Աստված տեսակներն ստեղծել է զույգ-զույգ՝ արու և էգ, ինչպես մարդկանց: Նրա առաջարկած դասակարգման համակարգը բավականին պարզ էր և հավասարապես կիրառելի և՛ բույսերի, և՛ կենդանիների համար:

Ներկայումս առավել մեծ ճանաչում ունեցող գերմանացի գիտնական, լյութերական Կարլ Լիննեյն իր ուրույն դասակարգման համակարգը հետագայում ստեղծում է Ջոնի առաջադրած տարբերակի վրա:

Որքան շատ էր Ջոնն ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի էր հիանում Արարիչ Աստծով: Նա գտնում էր, որ այն անձնավորությունն, ով կարծում է, որ այս հրաշալի աշխարհն առաջացել ու ձևավորվել է առանց Ստեղծողի, մեծապես սխալվում է և անմիտ է: Այս ամենից դրդված՝ նա գրում է «Աստծո իմաստությունը՝ արտահայտված արարչագործության մեջ» ստեղծագործությունը, որը հետագայում դառնում է աստվածաբանական դասագիրք:

Ջոն Ռեյը ծնվել էր 1627թ-ի այս օրը՝ նոյեմբերի 29-ին: Ռեյը հավատում էր, որ յուրաքանչյուր իսկական քրիստոնյա պետք է գոհունակ լինի Տիրոջը Նրա ստեղծագործության համար, իրապես գիտակցի, որ քրիստոնեական հավատքը ճշմարիտ է և իրեն պարտավորված զգա՝ ապրելու արդար կյանքով ողջ տիեզերքի Արարչի առջև:

Աղբյուր՝ christianity.com