Այս օրը պատմության մեջ. Հազարավոր օրհներգերի հեղինակը՝ Ջոն Կլեմենթս

Այս օրը պատմության մեջ. Հազարավոր օրհներգերի հեղինակը՝ Ջոն Կլեմենթս1868թ-ի այս օրը՝ նոյեմբերի 28-ին, ծնվել է բազմաթիվ օրհներգերի հեղինակ Ջոն Ռոլսթոն Կլեմենթսը: Ընդամենը 2 տարեկան էր, երբ ընտանիքը որոշում է մեկնել Միացյալ Նահանգներ:

17 տարեկանում նա գնում է Բինգհեմթոն (Նյու Յորք): Դրանից կարճ ժամանակ անց ավետարանիչ Դուայթ Լ. Մուդին ծառայություններ է անցկացնում մոտակա մկրտական եկեղեցում:

Այդ ծառայությունները Ջոնի կյանքում շրջադարձային են դառնում. այստեղ նա ապաշխարում է և իր սիրտը նվիրում Հիսուսին:

Հաջորդ 60 տարիների ընթացքում Ջոնն իր ողջ տաղանդն ու ապրումները ներդնում է օրհներգեր գրելու մեջ. նա ցանկանում էր այդ կերպ տարածել փրկության Բարի լուրը:

Ընկերներից մեկի՝ Դանիել Բ. Թոուների աջակցությամբ նա հեղինակում է իր առաջին օրհներգը՝ «Մարդը և կյանքի նավակը»:

Դրան հաջորդում են մնացած օրհներգերը՝ շուրջ 70 այլ երգահանների համագործակցությամբ: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ջոնը հեղինակում է շուրջ 5000 օրհներգ՝ «Այնտեղ խավար չկա», «Ծառայությունը մեր կարգախոսն է», «Ինչ-որ Մեկը ոսկե գործ է արել» հայտնի ստեղծագործությունները:

Երբ դոկտոր Ջոն Ա. Դևիսը Աստվածաշնչյան դպրոց է հիմնում, Ջոն Կլեմենթսը նշանակվում է խորհրդի նախագահ:

Իր մահանալու պահին՝ 1946թ-ին, Ջոնը հավատում էր, որ «գնում է մի երկիր», ուր խավար չկա, գիշեր չկա… Ինչպես գրել էր իր օրհներգերից մեկում՝ «Այնտեղ խավար չկա»:

Աղբյուր՝ christianity.com