Նոյեմբերի 27-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 27-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1826թ-ի այս օրը՝ նոյեմբերի 27-ին, Ջեդիդիա Սթրոնգ Սմիթը հասնում է Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո շրջանը՝ դառնալով ԱՄՆ առաջին քաղաքացին, ով անցնում է հյուսիսամերիկյան մայրցամաքի հարավ-արևմտյան մասը: Ջեդիդիան տիպիկ լեռնաբնակներից չէր. նա բարձրահասակ էր, լռակյաց և երբևէ չէր գործածում ծխախոտ, խմիչք կամ անպարկեշտ խոսք:

Նա ծնվել և մեծացել էր բարեպաշտ քրիստոնյա ընտանիքում և հետագայում էլ միշտ մնում է իրական ջենթլմեն: Ջեդիդիան օժտված էր մեծ զորությամբ և առաջնորդի հատկանիշներով. այս ձիրքը խարսխված էր նրա հավատի վրա: Կոշտ կյանք վարելու պատճառներից մեկն էլ իր տարեց ծնողներին աջակցելն էր:

Ուսումնասիրելով տեղանքը՝ Սմիթն իր նոթատետրում նկարագրում էր Աստծո հրաշագեղ արարչագործությունը: Հանդիպելով դժվարությունների կամ վտանգների՝ նա նայում էր Սուրբ Գրքին և պատասխաններ փնտրում այնտեղ: Մի անգամ Սմիթին քիչ էր մնում սպաներ գորշ արջը: Սակայն նրան հաջողվում է դուրս պրծնել կենդանու ճանկերից: Սպասելով իր մտերիմների ժամանմանը, ովքեր պետք է օգնություն բերեին, նա իր մխիթարությունը գտնում է Սաղմոս 23-ում («Տերն իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա…»): Մի քանի օր անց Սմիթը վերսկսում է արշավը:

Որքան նա առաջանում էր դեպի արևմուտք, այնքան դժվարությունները շատանում էին: Սմիթի ձիերը սատկում են, և նա ստիպված է լինում անցնել հնդկացիական այդ տարածքը ոտքով:

Ջեդիդիա Սմիթի նամակներն՝ ուղղված իր հարազատներին, արտահայտում էին նրա խորին հավատն առ Աստված: Դրանցից մեկում նա գրում է, որ Հիսուս մշտապես մխիթարում է մեզ Իր սիրով և օգտագործում բոլոր միջոցները՝ բացառությամբ՝ հարկադրումը, որպեսզի մեզ բերի դեպի Իրեն, որպեսզի մենք ունենանք «կյանք և էլ ավելին»:

Աղբյուր՝ christianity.com