Փորձելով համալրել մեր հոգևոր հաշվեհամարը… Ջոն Բիվեր

Երբ մենք հավատում ենք, թե ավելի ենք ընդունված Աստծո առջև, քանի որ ջանասիրաբար որևէ գործ ենք կատարում Նրա համար կամ ծառայում ենք եկեղեցում, դա օրինապաշտություն է: Կամ եթե մենք հավատում ենք, թե մեր աղոթքներն ավելի արագ են լսվում, որովհետև վերջերս մենք ոչ մի ծանր մեղք չենք գործել, դա նույնպես օրինապաշտություն է:

Այս անխոս մտածելակերպի հիմնական գաղափարն այն է, որ մենք կարող ենք «համալրել մեր հոգևոր հաշվեհամարը» լավ վարքով և բարի գործերով: Օրինապաշտությունը թույլ չի տալիս մարդուն հանգստանալ կամ վայելել կյանքը, քանի որ նրա կյանքում կա մշտապես զբաղված լինելու ճնշում՝ «Աստծուն ծառայելու» համար, թե՛ եկեղեցու կառավարման, թե՛ կամավոր ծառայության, թե՛ աղքատներին օգնելու մեջ: Դրդապատճառը ոչ թե սերն է, այլ Աստծո բարեհաճությունը վաստակելը:

Օրինապաշտությունը գողանում է մեզնից այն ուրախությունը, որը մեզ հետ է Աստծո ներկայության շնորհիվ:

Մենք մեծ և տևական ուրախություն ունենք, երբ Հոգու մեջ ենք: Ուրախությունը գրավում է կորածներին, քանի որ այս աշխարհում չկա ուրախություն: Հիսուսը գրավիչ էր բոլոր անկեղծ մարդկանց համար, այդ թվում՝ հասարակության ամենավատահամբավ մեղավորների:

Ցանկացած մարդ, ով փորձում է վաստակել իր փրկությունը, կամ աճել Քրիստոսի մեջ օրինապաշտական ուսմունքներով կամ համոզմունքներով, չունի ճշմարիտ ուրախություն: Այս մարդիկ ապրում են շատ սահմանափակ աշխարհում, քանի որ նրանք, ովքեր չեն մտածում իրենց պես, «զտվում են» իրենց կյանքից: