Նոյեմբերի 24-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 24-ը՝ քրիստոնեության պատմության մեջ16-րդ դարում, երբ սկսվում է Ռեֆորմացիան, Լյութերը և մյուս բարեփոխիչները գտնում էին, որ եկեղեցին պետք է բարեփոխվի հիմնականում հոգևորականների կողմից:

Առաջին անձնավորությունը, ով ապացուցում է հակառակը, ոչ այնքան հայտնի Օեկոլամպադիուսն էր (նրա իրական անունը Հուսսգեն էր, որ գերմաներեն թարգմանվում է ինչպես «փայլող տուն», իսկ արդեն հունարենում այն ստանում է «տան ճրագ» իմաստը): Օեկոլամպադիուսն առաջարկում էր, որպեսզի համայնքի անդամները եկեղեցում ձայնի իրավունք ստանան: Սակայն նրա տեսակետը ձախողվում է, երբ այն ներկայացվում է Բազելի խորհրդում (Շվեյցարիա):

Ինչևէ, մյուս բարեփոխիչները` Ժան Կալվինը և Ջոն Նոքսը, համաձայնում են նրա հետ, և կրոնական ազատության այս կարևոր տարրը հետագայում ներմուծվում է եկեղեցի:

Օեկոլամպադիուսը հրաշալի տիրապետում էր լեզուներին: Նրա օգնությամբ Էրազմ Ռոտերդամցին խմբագրում և հրատարակում է հունարեն Նոր Կտարակարանը, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունենում Ռեֆորմացիայի գործում:

Օեկոլամպադիուսը զբաղվում էր նաև Հունաստանի հոգևոր հայրերի աշխատությունների թարգմանությամբ: Ռեֆորմացիայի առաջընթացին զուգահեռ նա անցնում է բարեփոխիչների կողմը: Եվ, չնայած առողջական խնդիրներին, նա ջանասիրաբար աշխատում էր, որպեսզի Շվեյցարիայում ևս բարեփոխումներ կատարվեն:

1516թ-ին` նախքան Լյութերը կփակցներ իր հայտնի թեզիսները, Ուլրիխ Ցվինգլին ղեկավարում էր Ցյուրիխի ռեֆորմացիոն շարժումը: Նա քարոզում և սովորեցնում էր աստվածաշնչյան ճշմարտություններ: Եվ ահա 1523թ-ին Օեկոլամպադիուսն ընկերանում է Ցվինգլիի հետ:

Օեկոլամպադիուսը շարունակ հայտարարում էր, որ իրենց առաքելությունը պետք է լինի ավետարանելը, ոչ թե խռովք կամ գժտություն հրահրելը: «Մարդիկ կարիք ունեն, որ իրենց առաջնորդեն, այլ ոչ՝ ճնշեն…- իր նամակներից մեկում գրում է նա:- Բարեփոխումը պետք պատշաճ կերպով իրագործվի»:

Նա շարունակում էր ջանասիրաբար և նվիրված աշխատել, բայց, այնուամենայնիվ, առողջական խնդիրները տեղի են տալիս, և 1531թ-ի այս օրը՝ նոյեմբերի 24-ին, 49 տարեկան հասակում նա մահանում է: Բարեփոխության քիչ հայտնի «ճրագն» այդպիսով մարում է:

Աղբյուր՝ christianity.com