Ինչո՞ւ Նա պարզապես խոսքով չի ասում, և ամեն բան կկատարվի. Ջոշ Մաք-Դաուել

Աստված մեզ վեհ պատասխանատվություն էր տվել՝ լինել Երկիր մոլորակի տերերը: Նա ասաց Ադամին ու Եվային. «Աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը, և տիրեցեք նրան. և իշխեցեք ծովի ձկների, և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա» (Ծննդոց 1.28):

Նա մեզ ստեղծեց՝ լինելու Իր ներկայացուցիչները երկրի վրա, լինելու վերջինիս իշխաններն ու պահապանները: Մենք ձախողեցինք այդ աշխատանքը՝ խուսափելով պատասխանատվությունից և մեղքի ապականությամբ խառնաշփոթի վերածելով այն աշխարհը, որը մենք պետք է ղեկավարեինք և խնամեինք: Սակայն Քրիստոսն Իր մահով ու հարությամբ հնարավոր դարձրեց վերանորոգել և՛ մեր կյանքը, և՛ երկիրը:

Հնարավոր է՝ դու զարմանաս, թե ինչու է Աստված, Իր ողջ զորությամբ հանդերձ, ժամանակ կորցնում մեր՝ անհմուտ մարդկանց հետ, որպեսզի մենք իրականացնենք Նրա ծրագիրը: Ինչո՞ւ Նա պարզապես խոսքով չի ասում, և ամեն բան կկատարվի:

Ահա պատասխանը. Նա չի խախտի մեզ համար ստեղծածը՝ մեր տարածք ներխուժելով և մեր գործը մեր փոխարեն անելով: Մենք ստեղծված ենք՝ լինելու Իր ներկայացուցիչները աշխարհի վրա, և այդ պատասխանատվությունը դեռևս մերն է:

Չնայած անկման փաստին՝ մենք դեռևս ունենք այն պատասխանատվությունը, որ տրվել էր մեզ արարչագործության ժամանակ՝ լինել Նրա ներկայացուցիչները երկրի վրա և կատարել մեր բաժինը վերականգնման գործընթացի մեջ, որը հնարավոր դարձավ Նրա հարությամբ:

Այսպիսով՝ Նա թույլ է տալիս աշխարհին մնալ իր ներկա անկումային վիճակում, որպեսզի մենք Նրա հետ մասնակցենք արարչագործության վերականգնմանը: