Նոյեմբերի 22-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 22-ը՝ քրիստոնեության պատմության մեջ«Ո՛վ մահ, մի՛ պարծեցիր, թեև ոմանք քեզ կոչում են զորեղ և ահարկու…». այս խոսքերը կարդում ենք մեզ հասած Ջոն Դոնի հուշագրերից մեկում: «Ոչ մի մարդ առանձին մի կղզի չէ…». նույնպես գրում էր նա: Նմանատիպ աֆորիզմներ հեղինակը գրում էր իր ծերության օրերում:

Երիտասարդ տարիներին, վատնելով իր փոքր ժառանգությունը և վաստակելով անհնազանդ բանաստեղծի համբավ, Դոնը մեկնում է արշավանքի Լորդ Էսսեկսի հետ: Արշավանքն այնքան էլ բարեհաջող չի ընթանում, և Ջոնը վերադառնում է նույն կարգավիճակով: Այնուհետև՝ որոշ ժամանակ անց, փախչում է իր գործատուի զարմուհու հետ՝ հավանաբար հույս ունենալով, որ որևէ նպաստ, այնուամենայնիվ, կստանա, սակայն տեղի է ունենում հակառակը՝ նա ավելի է խրվում աղքատության մեջ: Առաջ ընթանալու համար բոլոր դռները փակ էին նրա առջև: Այդպես նա ձեռքն է առնում գրիչը և իր ողբալի կացության ամփոփումը շարադրում հայտնի վերտառության մեջ. «Ջոն Դոն – Էնն Դոն – խորտակված»:

Այդ օրերին Դոնը մտածում էր ինքնասպանության մասին: Սակայն, երբ Ջեյմս I թագավորը գահ է բարձրանում, Դոնի հույսերը վերադառնում են: Շուտով արքան եկեղեցում նրան պաշտոն է հանձնում: Դոննը փորձում է ընդդիմանալ, քանի որ վստահ չէր իր շարժառիթների և համոզմունքների հարցում: Ուստի այդ պաշտոնը ստանձնում է մեկ ուրիշը:

Տարիներ անց Դոնն սկսում է լրջորեն զբաղվել աստվածաբանությամբ և որդեգրում բարեփոխված վարդապետությունը: Ջեյմս արքան նրան նշանակում է որպես մասնավոր քահանա: 2 տարի անց, նրա պաշտոնը բարձրացնում են: 1621թ-ի այս օրը՝ նոյեմբերի 22-ին, Դոնը դառնում է Սբ. Պողոս եկեղեցու ավագ սպասավորը: Իր խելամտությամբ նա կարողանում է հուզել բոլորին, նույնիսկ՝ հասարակության բարձր խավին: Նրա քարոզների ժամանակ եկեղեցին լեփ-լեցուն էր: Ոչ ոք երբևէ չէր կասկածում նրա խորին հոգևոր համոզվածությանը, որի արգասիքներից էր «Հայր Աստծուն ուղղված օրհներգ»-ը:

Դոնն անչափ շատ էր սիրում կնոջը՝ Էննին: Վերջինս մահանում է երիտասարդ հասակում: Համոզված լինելով, որ կնոջ մահվան պատճառն իրենց ծայրահեղ աղքատությունն է՝ ամուսինն անվերջ մեղադրում էր ինքն իրեն: Այդ չարաբաստիկ օրվանից նրա կյանքը կարծես մթագնում է՝ դառնալով  հիվանդագին:

Հետագայում՝ մահվանից հետո, իր հետևորդների կողմից Դոնը հռչակվում է որպես մետաֆիզիկայի մեծագույն բանաստեղծներից մեկը:

Աղբյուր՝ christianity.com