«Ես քեզ ճանաչեցի անապատումը». Աստվածաշնչյան համարներ

«Անապատն ու չոր երկիրը կուրախանան, և կցնծա ամային ու կծաղկի շուշանի պես» (Եսայի 35.1):

«Որովհետև քո Եհովա Աստվածը օրհնեց քեզ քո ձեռքի ամեն գործերի մեջ. Նա գիտի քո գնացքը այս մեծ անապատումը» (Բ Օրինաց 2.7):

«Նրան ամայի երկրի մեջ գտավ, վայրի ոռնացող անապատումը. նրան շրջապատեց, նրան խրատեց, նրան պահպանեց իր աչքի բիբի պես» (Բ Օրինաց 32.10):

«Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չձգեցիր անապատումը» (Նեեմիա 9.19):

«Վեմերը պատռեց անապատումը, և խմեցրեց նրանց ինչպես շատ հեղեղներ» (Սաղմոս 78.15):

«Մեզ վրա հոգի թափվի վերևից, և անապատը պտղաբեր արտ դառնա, և պտղաբեր արտը անտառ համարվի։ Եվ անապատումը կբնակվի իրավունքը, և արդարությունը պտղաբեր արտումը կնստի» (Եսայի 32.15-16):

«Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես. և համրի լեզուն օրհներգելու է, որովհետև անապատումը ջրեր են բխելու և ամայի տեղումը՝ առուներ» (Եսայի 35.6):

«Անապատումը եղևնի պիտի դնեմ, ստիմ, մրտենի և յուղենի ծառ. ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սոսի ու տոսախ մեկտեղ» (Եսայի 41.19):

«Ահա ես նոր բան եմ անում. հիմա կհայտնվի. մի՞թե չեք իմանա։ Նաև մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր» (Եսայի 43.19):

«Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, շագալները և ջայլամները, որովհետև ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար» (Եսայի 43.20):

«Եվ ձեզ հետ խաղաղության ուխտ պիտի դնեմ, և պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից. և նրանք կբնակվեն անապատումը ապահով. և կքնանան անտառներումը» (Եզեկիել 34.25):

«Ես քեզ ճանաչեցի անապատումը, տոթակեզ երկրումը» (Ովսե 13.5):

«Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, և շիտակ արեք նրա շավիղները» (Մարկոս 1.3):