Նոյեմբերի 21-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 21-ը՝ քրիստոնեության պատմության մեջԱյսօր աշխարհում գոյություն ունի շուրջ 160 անկախ պետություն: Ժողովրդավարական, թե միապետական՝ բոլորն էլ հստակորեն արձանագրված Սահմանադրություն ունեն: Ամենահինը Միացյալ Նահանգների Սահմանադրությունն է. դրա հաստատման պահը պատմության մեջ շրջադարձային էր:

Ժողովրդի և կառավարության միջև «կնքված պայմանագրի» գաղափարը եկել է քրիստոնյաների մի փոքր խմբից, որոնց կոչում էին ուխտագնացներ: Նրանք Ամերիկա են գալիս 1620թ-ին: Ուխտագնացները գտնում էին, որ Անգլիայի եկեղեցու շատ ավանդույթներ աստվածաշնչյան չէին: Երբ թագավոր Ջեյմսի և եկեղեցու կողմից նրանց հայացքները քննադատության են արժանանում, ստիպված են լինում դիմել փախուստի. սկզբում՝ Նիդեռլանդներ, հետո՝ Ամերիկա:

Ժամանելով Քեյփ-Քոդի ափ՝ 1620թ-ի այս օրը՝ նոյեմբերի 21-ին, ուխտագնացներն առաջ են քաշում և ստորագրում Մեյֆլաուըրի համաձայնագիրը: Այնտեղ մասնավորապես նշված է՝ «Հանուն Աստծո փառքի և քրիստոնեական հավատքի առաջընթացի՝ մենք… ուխտ ենք կնքում և միավորվում հասարակական- քաղաքական մեկ մարմնի մեջ… և վճռում… և ընդունում… արդար և հավասար օրենքներ… հանուն ողջ տարածաշրջանի բարեկեցության: Այս ամենը մենք խոստանում ենք կատարել պատշաճ կերպով և հնազանդությամբ»:

Համաձայնագիրը մշակվում և ստորագրվում է: Հաջորդ 55 տարիների ընթացքում Մեյֆլաուըրի համաձայնագիրը բարեհաջող ծառայում է ուխտավորներին և հետագայում դառնում կարևոր նախադեպ՝ ստեղծելու ամերիկյան սահմանադրությունը:

Աղբյուր՝ christianity.com