Բիլլի Գրեհեմի ուղերձը՝ իր 99-ամյակի առիթով

«Կարդացեք Աստվածաշունչը ամեն օր: Հետևեք Քրիստոսին»:

Իր 99-ամյակին ողջ աշխարհին հայտնի ավետարանիչ Բիլլի Գրեհեմը կոչ է անում մարդկանց՝ որոնել մտերիմ հարաբերություններ Աստծո հետ և Աստվածաշունչ կարդալ ամեն օր:

Ավետարանիչը կիսվում է, որ մշտապես աղոթում է «հոգևոր արթնության համար», բայց հավելում, որ նման արթնությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը անձնապես «կհնազանդեցնի իր կյանքը Հիսուս Քրիստոսին».

«Մարդկանց, նախևառաջ, անհրաժեշտ է ողջ ջանքերը գործադրել՝ ընթանալու Քրիստոսի հետքերով: Քրիստոսին այս կերպ հետևելով՝ մենք կապրենք կյանք «փոխադարձ սիրո մեջ», երբ հավատացյալները կօգնեն իրար և կապրեն՝ համաձայն Քրիստոսի վարդապետության:

Բայց հենց Սուրբ Հոգին է զորություն տալիս՝ ապրելու նման «խորը հոգևոր կյանքով», որը կենտրոնանում է «սիրո, մեղմության և համբերատարության վրա»:

Կարդացեք Աստվածաշունչը ամեն օր: Խորուրդ եմ տալիս սկսել Ղուկասի Ավետարանից: Ինչ վերաբերում է Հին Ուխտին, ապա կարելի է սկսել Ծննդոցից:

Խոնարհեք ձեր ծնկները և աղոթք արեք, մինչև դառնաք մտերիմ ընկեր Աստծո հետ: Հնարավոր չէ նկարագրել այն ուրախությունն ու խաղաղությունը, որ արդյունքն են Աստծո հետ նման ամենօրյա շփման»: