Նրա զորավոր բազուկների մեջ…

«Ես ստեղծեցի և ես պիտի կրեմ, և ես պիտի վեր առնեմ և ազատեմ»:

Մի միսիոներական զույգ ավելի քան 40 տարի հերոսաբար ծառայում էր Արևմտյան Աֆրիկայում: Կինը, երբ տարիքն առնում է, սկսում է կորցնել իր մարմինը կառավարելու հատկությունը: Երբեմնի Աստծո այդ զորավոր ծառան, ով աներևակայելի ծանր ճնշումների տակ կարողացել էր տոկալ և իր ծառայությունը առաջ տանել, հանկարծ այնքան անօգնական է դառնում, անգամ դժվարանում է հագուստի կոճակները կոճկել, կամ բաժակով ջուրը մոտեցնել շուրթերին:

Այդ ամենով հանդերձ՝ նա երբեք դժկամություն չի ցուցաբերում, ոչ էլ ինքն իրեն է խղճում: Ամենատկար պահերին նա ինքն իրեն բարձրաձայն հիշեցնում է. «Ահա սրա համար էլ Քրիստոսին ունես»:

Դարեր առաջ մեր երկնային Հայրը ապահովության պատգամ տվեց ծանրաբեռնված մարգարեին, որի կարիքը մենք էլ ունենք այսօր. «Ինձ լսեցեք, ով Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր մնացորդ, որ բեռնված էիք մոր արգանդից ի վեր և տարվում եք որովայնից հետո։ Եվ մինչև ծերանալն էլ ես եմ, և մինչև ալևորությունը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի և ես պիտի կրեմ, և ես պիտի վեր առնեմ և ազատեմ» (Եսայի 46.3-4):

Երկնային շնորհի ի՜նչ քաջալերական դրսևորում: Այն հիշեցնում է բարի հովվին՝ տկար գառնուկին ուսերին դրած:

Երիտասարդ լինենք, թե՝ տարեց, գիտենք, որ Աստված Իր սիրով կրում է մեզ ու առաջ տանում: Տկար ու բեռնավորված՝ մենք կարող ենք կռթնել Նրա հավիտենական բազուկներին և հիշեցնել ինքներս մեզ. «Ահա սրա համար էլ Քրիստոսին ունեմ»:

Դու կարող ես ամեն ժամանակ հանգիստ գտնել Հիսուսի բազուկների մեջ: Նա երբեք թույլ չի տա, որ վայր ընկնես:

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից