Ինչո՞ւ աղոթել ու խնդրել, եթե Աստված, առանց այդ էլ, ամեն բան գիտի

«Այն օրումն իմ անունովը կխնդրեք. և չեմ ասում ձեզ, թե ես ձեզ համար կաղաչեմ Հորը» (Հովհաննես 16.26):

«Ձեր Հայրը գիտի, թե ինչ բաներ պետք են ձեզ՝ ձեր նրանից խնդրելուցն առաջ…» (Մաթևոս 6.8):

Թվում է, թե այս երկու հատվածներն իրար հակասում են: Ինչո՞ւ խնդրել, եթե Նա, առանց այդ էլ, ամեն բան գիտի:

Այն պատճառով, որ մենք աղոթում ենք ոչ թե հանուն պատասխանի, այլ Աստծո առջև մեր սիրտը բացելու համար: Գալով Աստծո մոտ միայն խնդրանքներով, մենք բարկանում ենք, երբ պատասխան չենք ստանում: Քրիստոնյայի խնդիրն աշխարհին ապացուցելը չէ, որ «Աստված գործում է», այլ լինելը շնորհի ու այն Զոհի ապացույցը, որոնց շնորհիվ մենք կարող ենք չթաքնվել, ինչպես Ադամը Եդեմի պարտեզում:

«Այն օրումն իմ անունովը կխնդրեք. և չեմ ասում ձեզ, թե ես ձեզ համար կաղաչեմ Հորը: Նրա համար, որ Հայրն ինքը սիրում է ձեզ, որովհետև դուք ինձ սիրել եք և հավատացել եք, թե ես Աստվածանից դուրս եկա» (Հովհաննես 16.26-27):

Որքանո՞վ է այս խոսքը կիրառելի ձեր դեպքում: Արդյոք մենք Աստծո Որդուն սիրո՞ւմ ենք այնքան, որ Հայր Աստվածը պատրաստ լինի լսել մեզ՝ գնահատելով այդ սերը: Որքանո՞վ ենք մենք մտերիմ ու բաց Աստծո առջև, որպեսզի Քրիստոսը կարիք չտեսնի՝ խնդրելու մեզ համար, բայց մենք ինքներս կարողանանք անել դա:

Երբ մեզ թվում է, թե Աստված չի պատասխանում, մենք մեղավորների ենք փնտրում, մենք բարկանում ենք: Սատանան հաճախ օգտվում է մեր այդ տխրությունից: Քաջալերվե՛ք: Երբ անհասկանալի է, թե երբ Աստված կպատասխանի, իմացեք. դա այն ժամանակն է, երբ Աստված իրականում խոսում է և ասում ինչ-որ բան հենց ձեզ: Դա անհատական մի բան է, որը պահանջում է հատուկ ուշադրություն ու վստահություն:

Օսվալդ Չեմբերս