«Դու հավատո՞ւմ ես» (ֆիլմ)

«Դու հավատո՞ւմ ես» (ֆիլմ)

«Աստված մահացած չէ» ֆիլմի նկարահանող խումբը 2015թ. ստեղծել է նոր գեղարվեստական ֆիլմ, որը ոչնչով չի զիջում նախորդին:

Եկեղեցու հովիվը, ով հանդիպում է հզոր հավատքով մի փողոցային քարոզչի, հասկանում է, որ իրական հավատքը գործողություններ է պահանջում և սկսում է մի ճանապարհորդություն, որն անդրադառնում է յուրաքանչյուրին, ում նա հանդիպում է:

Ֆիլմում ներկայացված են տասներկու տարբեր մարդիկ, ովքեր շարժվում են տարբեր ուղղություններով. յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, բայց յուրաքանչյուրն էլ փափագում է ավելիին:

Երբ նրանց կյանքի ուղիներն անսպասելիորեն հատվում են, յուրաքանչյուրն իր համար բացահայտում է, որ կա զորություն Քրիստոսի խաչի մեջ, նույնիսկ, եթե ինչ-որ մեկը չի հավատում դրան:

«Դու հավատո՞ւմ ես…». սա մի հարց է, որը մեզնից յուրաքանչյուրը պետք է տա ինքն իրեն այս կյանքի ընթացքում:

Ռեժիսոր՝ Ջոն Գանն:

Դերերում՝ Միրա Սորվինո, Շոն Օսթին, Թեդ ՄաքԳինլի, Անդրեա Լոգան Ույաթ: