Երբ իմ առջև բացվում է հերթական հնարավորությունը. Ռիկ Ռեններ

Ամեն անգամ, երբ իմ առջև բացվում է հերթական հնարավորությունը, ես հարցնում եմ ինքս ինձ. «Ի՞նչ ձևով այս հնարավորությունը կարող է ազդել տեսիլքի կատարմանը, որն Աստված տվել է իմ կյանքի համար: Նպաստո՞ւմ է արդյոք այն դերի կատարմանը, որը Տերը կոչել է իմ կյանքի համար»:

Եթե պատասխանն այսպիսին է՝ «Դա հիասքանչ գաղափար է, բայց այն ոչ մի կերպ չի օգնում իրականացնել տեսիլքը, որն Աստված է ինձ տվել», այդ դեպքում՝ ես հասկանում եմ, որ այդ հնարավորությունն ինձ համար չէ:

Հնարավոր է՝ այդ գաղափարը մեկ այլ մարդու երազանքն է՝ Աստծուց տրված: Բայց ինձ համար Տերը պատրաստել է ուրիշ մի բան:

Ընկերներ, զարգացրեք ձեր հարաբերությունները Սուրբ Հոգու հետ, այդ ժամանակ ձեր հոգին կլինի ավելի զգայուն Նրա առաջնորդության հանդեպ: