Երազներ հալածանքի մեջ. պատմություն մահմեդականի կյանքից

Բանտի խցում հայտնվելով միայն նա գիտակցեց, որ կորցնելու ոչինչ չունի:

Մահմեդական Համիդը Հիսուսին է դարձել՝ իր կրտսեր եղբոր վկայությունը լսելով: Սակայն սկզբում նա ընդունել է Հիսուսին միայն մտքով՝ չշտապելով զգալ Աստծո սիրո էությունը:

Նա ամաչում էր իր հավատքից, որովհետև ոչ մի ցանկություն չուներ ռիսկի գնալու՝ վկայելով Հիսուսին ուրիշների մոտ:

Նա իր եղբոր հետ միասին հանդիպում է «Frontiers» առաքելության ծառայողներից մեկի՝ Դենիսի հետ, ով օգնում է նրան՝ աճելու Հիսուսի հանդեպ հավատքի մեջ:

Դենիսը համառորեն խրախուսում է երկու եղբայրներին՝ Աստծո հետ առանձին ժամանակ անցկացնելու և լսելու, թե ինչ Նա կարող է ասել նրանց Խոսքի միջոցով, ու հնազանդվել այդ Խոսքին:

6 ամիս շարունակ նրանք ջանում են գործնականում կիրառել Հովհաննես 10.27-ը. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ ետևից գալիս են»:

Այս կերպ Աստծուց լսելը նորություն էր նորադարձ հավատացյալների համար: Նրանք իսլամի մեջ երբեք նման փորձառություն չէին ունեցել: Ե՛վ Համիդին, և՛ մյուսներին թվում էր, թե իրենք ոչինչ չեն լսում Աստծուց:

Բայց Աստված պատրաստվում էր Իրեն հայտնել զարմանահրաշ ձևով:

Մեկ օր Համիդը նստած էր այգում և Աստվածաշունչ էր կարդում: Ոստիկանները, ովքեր մոտակայքում էին շրջում, նկատում են դա ու սկսում են նեղել նրան, վերջում էլ ոստիկանության բաժանմունք են տանում: Նրանք ոչ մի հանցանքի մեջ չեն մեղադրում Համիդին, բայց ստիպում են նրան մի գիշեր բանտախցում անցկացնել՝ պարզապես վախեցնելու համար:

Բանտում հայտնվելով՝ Համիդը ներքուստ ասես քարացած լիներ: Նրան խեղդում էր սեփական խեղճության զգացումը: Վախից նա կուչ է գալիս բանտի մերկ գետնի վրա ու դողում: Ողջ գիշեր արթուն նստած գետնին՝ նա տանջվում է անհանգստությունից:

Բայց հետո տարօրինակ մի բան է կատարվում: Կիսաքուն վիճակում նա երազ է տեսնում, որում Հիսուսը մոտենում է իրեն (հենց խցում), գրկում է ու ծածկոցով ծածկում: Հաջորդ առավոտյան Համիդն արթնանում է խաղաղության մի անսովոր զգացումով: Առաջին անգամ իր կյանքում նա վերապրում է Աստծո սերը, Ով անհատապես հպվել էր իրեն:

Հանկարծ այն, ինչ նկատում է, վախեցնում է իրեն: Նրա վրա էր հենց այն նույն ծածկոցը, որով Հիսուսը երազում ծածկել էր իրեն:

Երբ ինքը եկել էր այդ խուցը, այդտեղ ոչ մի ծածկոց չկար: Գալով բանտարկյալին այցի՝ ոստիկանները նկատում են այդ ծածկոցն ու զարմանքից քարանում: Նրանք արագորեն բաց են թողնում Համիդին, և վերջինս տուն է վերադառնում:

Հաջորդ գիշեր Համիդը մեկ ուրիշ երազ է տեսնում: Այս անգամ Հիսուսը պատվիրում է իրեն առավոտյան Ավետարանով կիսվել իր երկու աշխատակիցների հետ:

Նախկինում այս միտքը Համիդին անհանգստություն կպատճառեր: Նա դեռևս ոչ մեկին չէր պատմել Հիսուսի մասին: Բայց առավոտյան նա արթնանում է վստահության զգացումով, որ կարող է Աստծո օգնությամբ անել դա: Նա գիտեր, որ այլևս ոչինչ չունի կորցնելու: Բանտում այն գիշեր համոզվել էր, որ Հիսուսն իր կողքին է, որ Նրա կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ: Նա եզրահանգման էր եկել, որ անգամ եթե Ավետարանի մասին վկայությունը հանգեցնի ինչ-որ հետևանքների, Աստծո անձնական ներկայությունը ավելին քան բավական է՝ իրեն աջակցելու համար:

Համիդը հնազանդվում է Աստծո պատվերին և Ավետարանով կիսվում իր երկու աշխատակիցների հետ: Նաև պատմում է նրանց իր դարձի ուղին: Երկու եղբայրները միանգամից հավատում են նրա խոսքերին:

Հետագա շաբաթներին Համիդը նրանց հետ միասին Աստվածաշունչ է ուսումնասիրում՝ սովորեցնելով, թե ինչ է նշանակում Հիսուսի աշակերտը լինել: Այս փորձառությունը հոգևորապես քաջալերում է Համիդին ու այլ հավատացյալների նույնպես: Նրանք սկսում են համարձակությամբ Ավետարանը մարդկանց հասցնել:

«Այդ օրից Համիդը Աստվածաշնչի ուսումնասիրության 7 խումբ է կազմակերպել,- վկայում է Դենիսը:- Անցյալ տարվա ընթացքում մոտ 40 տղամարդիկ ու կանայք դարձան Հիսուսի հետևորդներ»:

Հետապնդման ժամանակ Աստծուց մեկ երազը վախկոտ նորադարձ քրիստոնյային վերածում է Քրիստոսի խիզախ հետևորդի ու վկայի:

Ըստ hopes-fears.org-ի