Նոյեմբերի 16-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 16-ը՝ քրիստոնեության պատմության մեջԱմերիկյան քաղաքացիական պատերազմից հետո հարյուր հազարավոր զինվորներ վիրավոր էին, ավելի քան քառորդ միլիոնը` սպանված: Ո՞վ պետք է հոգ տաներ նրանց մասին. նրանք մահանում էին բոլորի աչքի առջև:

1861թ-ի այս օրը` նոյեմբերի 16-ին, «YMCA»-ի (Young Men’s Christian Association՝ Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիա) կամավորները հիմնում են Միացյալ Նահանգների Քրիստոնեական հանձնաժողովը: Ջորջ Ստյուարտը նշանակվում է նախագահ:

Ստյուարտը հաջողակ տնտեսագետ էր, ով իր կյանքում մշտապես օգնել ու աջակցել էր ավետարանական առաքելություններին: Նրա նախագահությամբ Քրիստոնեական հանձնաժողովը մոտ 3մլն դոլար կանխիկ գումար է հատկացնում և միջնորդում մի շարք նվիրատվությունների իրագործմանը:

Հազարավոր տղամարդիկ, կանայք, նույնիսկ երեխաներն իրենց ներդրումն էին կատարում կազմակերպությունում` գումարով, հագուստով և այլ անհրաժեշտ իրերով: Հավաքագրվում է շուրջ 5000 կամավոր. նրանք օգնում են տեղի եկեղեցական սպասավորներին` հոգալու զինվորների հոգևոր կարիքները: Կազմակերպությանն անդամագրվում էին նաև շատ ականավոր գործիչներ` ավետարանիչ Դուայթ Լիման Մուդին, առևտրական Ջոն Մանաման և այլք:

Հանձնաժողովը բաժանում էր մեծ թվով քրիստոնեական տրակտատներ, Աստվածաշնչեր և այլ գրականություն: Տրամադրվում էին նաև բժշկական պարագաներ: Կազմակերպության անդամները նամակներ էին գրում հիվանդների և վիրավորների հարազատներին, ուսուցանում ու վկայում Քրիստոսի մասին:

Հանձնաժողովի աշխատանքը բանակում իրական կրոնական ուժ էր, որին աջակցում էին նաև հրամանատարները, ովքեր գիտակցում էին այս ամենի կարևորությունը ոչ միայն բարոյականության արժեքների պահպանման, այլև այդ երիտասարդների հավերժական բարօրության համար:

Աղբյուր` christianity.com