Հոր սխալը

Ցանկանում եմ պատմել իմ սխալի մասին, որը ես կատարել եմ, երբ իմ երեխան դեռևս նախադպրոցական տարիքում էր:

Մեկ անգամ, երբ ես տանն էի, որոշեցի հեռուստացույց դիտել: Եվ հանկարծ հասկացա, որ ներսումս մեղավորության զգացումն է գլուխ բարձրացնում: Այդ ժամանակ իմ փոքրիկ որդին միայնակ խաղում էր:

Հիմա դուք կհարցնեք. «Իսկ ինչո՞ւ էիր քեզ մեղավոր զգում»:

Որովհետև երեխան միայնակ էր խաղում, իսկ ես նստած էի այդտեղ ինձ համար:
Որպես լավ հայրիկ՝ մինչ այդ պահը ես իմ պարտականությունն էի համարում իմ ազատ ողջ ժամանակն անցկացնել երեխայիս հետ: Եվ դա մեծ սխալ էր: Կա մի հայտնի խորհուրդ. պետք չէ օգնել երեխային, մինչև նա ինքը օգնություն չխնդրի (Յուլիա Գիպպենրեյթեր): Ես ցանկանում եմ դա այլ կերպ ձևակերպել. «Պետք չէ մշտապես երեխայի հետ լինել, այսինքն ամեն բան անել նրա հետ ու նրա փոխարեն, տվեք հնարավորություն ինքնուրույնություն սովորելու»: Կամ մի այսպիսի խոսք էլ եմ լսել. «Պետք չէ հետևից հասնել և բարություն «պատճառել»»: Հատկապես՝ երբ քեզ ոչ ոք չի խնդրում:

Երեխան պետք է իրավունք ունենա խաղալու ինքն իր հետ: Այո՛, հայրը պետք է երեխայի հետ ժամանակ անցկացնի, պետք է խաղա նրա հետ:

Բայց դա չպետք է մշտապես կրկնվի և լինի անգամ այն դեպքում, երբ երեխան փորձում է միայնակ խաղալ, կամ խաղում է քույր ու եղբայրների հետ:

Հաճախ մենք ներխուժում ենք երեխայի աշխարհը ու փորձում նրա փոխարեն անել պարզ բաներ, բայց հենց այդ պարզ բաներն են, որ երեխան անելով՝ սկսում է մեծանալ ու քիչ-քիչ ձեռք բերել ինքնուրույնություն:

Այդ պատճառով՝ պետք չէ երեխային ավելորդ առիթ տալ եսասեր լինելու, և պետք չէ լցվել մեղավորության զգացումով, եթե ձեր երեխան ինքնուրույնություն է սովորում:

Իսկ եթե երեխան կանչում է ու խնդրում իր հետ խաղալ, ապա արեք ձեր լավագույնը՝ լինելով նրա կողքին:

Աղբյուր՝ hristianin.com