«Ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել». Աստվածաշնչյան համարներ

«Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է նրան. և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի» (Հովհաննես 15.2):

«Կացեք ինձանում՝ և ես ձեզանում. ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որթումը չմնա, այսպես ոչ էլ դուք՝ եթե ինձանում չմնաք։ Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. նա, որ ինձանում մնում է, և ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Եթե մեկն ինձանում չի մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղը, և կչորանա. և ժողովում են նրանց և կրակի մեջ գցում, և այրվում է» (Հովհաննես 15.4-6):

«Որովհետև ծառն էլ տակավին հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, և նրա ճյուղերը չեն պակասի։ Թեև նրա արմատը հողումը ծերացած լինի, և նրա բունը մեռած լինի փոշու մեջ, ջրի հոտիցը էլի կծաղկի և ճյուղեր կարձակի նոր տնկվածի պես» (Հոբ 14.7-9):

«Ամբարիշտը փափագում է չարերի ավարին, բայց արդարների արմատը ճյուղեր կտա» (Առակաց 12.12):

«Եվ ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթ, բոլորովին հավատարիմ սերմ, բայց դու ինչպե՜ս փոխվեցիր ինձ համար վայրի որթի անպիտան ճյուղեր դարձար» (Երեմիա 2.21):

«Եվ եթե երախայրին սուրբ է՝ ապա զանգվածն էլ. և եթե արմատը սուրբ է՝ ապա ճյուղերն էլ» (Հռոմեացիս 11.16):