Արցունքների ձորով անցնելով… Չարլզ Սպերջեն

«Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն» (Մաթևոս 5.4):

Արցունքների ձորով անցնելով՝ մենք հասնում ենք ուրախության ճշմարիտ աղբյուրին: Կարելի է մտածել, թե տառապանքն ու երանությունը երկու հակասություններ են, այնուամենայնիվ, մեր անսահմանորեն իմաստուն Փրկիչը այս երկուսը համադրում է իրար հետ երանության այս պատվիրանի մեջ: Եվ ահա այն, ինչ Նա հաճում է համադրել, թող մարդը չբաժանի:

Մեղքի պատճառով տառապանքներ կրելը՝ մեր սեփական մեղքի և այլ մարդկանց մեղքի, կնիքն է այն բանի, որ Աստված պարգևատրում է Իր հավատարիմներին: Երբ շնորհի Հոգին թափվում է Աստծո տան վրա, այդ տունը տանջանքների միջով է անցնում: Շնորհիվ տառապանքները սրբորեն կրելուն՝ մենք ստանում ենք մեծագույն օրհնություններ այդ ճանապարհով, այնպես, ինչպես հազվագյուտ ապրանքները հասնում են մեզ ջրային ճանապարհով: Եվ ոչ միայն ինչ-որ անորոշ հեռավոր ապագայում տառապյալները երանելի կլինեն, այլ Քրիստոսը նրանց արդեն հիմա երանելի է անվանում:

Կատարելապես պարզ է, որ Սուրբ Հոգին կմխիթարի այն սրտերը, որոնք տառապում են մեղքի պատճառով: Նրանք կմխիթարվեն՝ շնորհիվ Հիսուսի Արյան և շնորհիվ Սուրբ Հոգու մաքրագործող զորության: Նրանք կմխիթարվեն նաև իրենց ժողովրդի և իրենց ժամանակի մեծագույն մեղքից՝ ստանալով հավաստիացումն այն բանի, որ Աստված կփառավորի Իրեն՝ չնայելով այն բանին, որ մարդիկ դեռևս ավելի են հակառակվելու: Նրանք կմխիթարվեն այն բանի սպասումով, որ շուտով իրենք ամբողջությամբ կազատվեն մեղքից, որ շուտով կվերցվեն՝ հավիտենապես կենալու Իրենց փառավոր Տիրոջ ներկայության մեջ: