Շնորհքը սկսվում է խաչից. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Շնորհքը սկսվում է խաչից. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՇատերն են խոսում շնորհքի մասին՝ այդպես էլ չհասկանալով խաչի քարոզչությունը: Մերօրյա քրիստոնեության մեջ այդքան էլ ընդունված չէ խաչ վերցնելն ու խաչ կրելը:

Շնորհքը միայն փրկությունն ու օրհնությունները չեն, այլև՝ խաչ կրելու զորությունը և անձն ուրանալու կարողությունը:

Շնորհքը սկսվում է խաչից: Առանց խաչի քարոզության շնորհքը ոչ մի հիմնք չունի մարդու կյանքում:

Աստված մեզ չի կանչել մեղքի և անիրավության կյանք ապրելու համար: Ոչ մի շնորհք ի զորու չէ փրկել այն մարդուն, ով ընտրում է մեղքի կյանքն ու անիրավության կենսակերպը: