Նոյեմբերի 14-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 14-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1263թ-ի այս օրը՝ նոյեմբերի 14-ին, ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ՝ արքեպիսկոպոս Կիրիլը պատարագ էր անցկացնում Վլադիմիր քաղաքում: Հանկարծ նա մի տեսիլք է տեսնում, որն ստիպում է նրան դադարեցնել ծիսական արարողությունը: Ռուսական ավանդությունը վկայում է, որ քահանան դիմում է հավաքվածներին. «Եղբայրնե´ր, այս րոպեին ռուսական հողի արեգակը մայր մտավ…»:

Այդպես արքեպիսկոպոս Կիրիլը գուժում է Ալեքսանդր Նևսկու վախճանը:

Ալեքսանդրը ծնվել էր հյուսիսարևելյան Ռուսաստանում՝ իշխանական ընտանիքում: Դեռահասության շրջանում նա ստանձնում էր ղեկավարի դժվարին դերերը՝ փորձելով միաբանել կռվարար և անկախ իշխաններին: Նաև օժտված էր յուրահատուկ հմայքով և խորին հոգևոր արժեքներով: Բարեպաշտ ծնողները դաստիարակել էին նրան քրիստոնեական հավատքին համապատասխան՝ սովորեցնելով պատվել Տիրոջը: Պատանի տարիքից Ալեքսանդրը շատ ժամանակ էր հատկացնում Աստվածաշնչի ընթերցմանը:

Մի անգամ Նևսկին հոգնատանջ եղած վերադառնում է իր ճանապարհորդությունից: Այդ ժամանակ Բաթու խանն իր զորքով հանգրվանել էր Գորոդեց վանքում: Այստեղ է մեռնում մեծն Նևսկին՝ 1263թ-ի այս օրը՝ նոյեմբերի 14-ին: Նա ընդամենը 43 տարեկան էր, սակայն իր այդ կարճատև կյանքի ընթացքում նա դառնում է Ռուսաստանում երբևէ եղած մեծագույն քրիստոնյաներից և զորահրամանատարներից մեկը: Նույնիսկ խորհրդային աթեիստական վարչակարգը մեծագույն հարգանքով էր վերաբերվում նրան:

Իր Նևսկի մականունը նա ստանում է շվեդների դեմ Նևա գետի մոտ ճակատարամարտում հաղթանակից հետո, ուր 20-ամյա Ալեքսանդրը հանկարծակիի է բերում շվեդական բանակին ու զորահրամանատարին:

Այնուհետև Նևսկին խորհրդակցում է հոգևոր առաջնորդի՝ Կիրիլի հետ՝ իմանալու Աստծո կամքը մոնղոլների դեմ պայքարելու հարցում: Արքեպիսկոպոսը նրան խորհուրդ է տալիս ոչ մի գնով չուրանալ հավատքը:

Ալեքսանդրը շարունակ քաջալերում էր իր զինակիցներին արիաբար մարտնչել և չընկրկել: Այդուհանդերձ, մոնղոլական արշավանքները մեծապես թուլացրել էին Ռուսաստանը:

Երբ մոնղոլական բանակը վերջնականապես նվաճում է հակառակորդի տարածքը, խանը պահանջում է, որպեսզի ռուս իշխանը խոնարհվի կուռքերի առջև և հեթանոսական ծիսակարգեր իրականացնի: Սակայն Ալեքսանդրը պատրաստ էր զոհվելու: Բոլորի առջև նա խիզախությամբ հայտարարում է իր հավատի մասին և երդվում երբևէ չխոնարհվել ձեռագործ պատկերներին:

Սկզբնաղբյուր՝ christianity.com