Իրանում երկրաշարժից հետո նոյեմբերի 14-ը հայտարարվել է համազգային սգո օր

Իրանում երկրաշարժից հետո նոյեմբերի 14-ը հայտարարվել է համազգային սգո օրԻրանում նոյեմբերի 14-ը համազգային սգո օր է հայտարարվել ավերիչ երկրաշարժի առնչութամբ, որի հետևանքով իրանական Քերմանշահ շրջանում զոհվել է 430 մարդ, վիրավորվել ավելի քան 7 հազար մարդ, հայտնում է IRNA գործակալությունը:

«Ցավակցություն հայտնելով Գերագույն առաջնորդին, Իրանի ժողովրդին, մասնավորապես Քերմանշահ շրջանի հավատարիմ ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր վերապրել են այս ողբերգական դեպքը՝ կառավարությունը շուտափույթ վերականգնում է մաղթում աղետի հետևանքով վիրավորվածներին և երեքշաբթի օրը սգո օր է հայտարարում՝ ի նշան բոլոր բոլոր զոհերի նկատմամբ հարգանքի»,-  ասված է Իրանի կառավարության հայտարարությունում:

7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 21:48-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ինչպես հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է իրանական արևմտյան Քերմանշահ շրջանի Ազգլե քաղաքում: Երկրաշարժի օջախը եղել է 11 կիլոմետր խորության վրա:

Աղբյուրը՝ tert.am