Ի՞նչն է կարևոր՝ երջանկությո՞ւնը, թե՞ սրբությունը

Ամեն մարդ ձգտում է երջանկության, իսկ երբ բախվում է խնդիրների ընտանիքում, այնքա՜ն է ուզում, որ սրբությունը պահպանի հարաբերությունները:

Ի՞նչն է ավելի կարևոր ծառայության մեջ՝ տեսանելի հաջողությո՞ւնը, թե՞ ծառայողի սրտի մաքրությունը:

Մեզ գրավում է մեծ դահլիճների գեղեցիկ տեսարանը, որ լի է մարդկանցով, բայց երբ անձնական խնդիրն է հայտնվում, մենք փնտրում ենք ծառայողի, ով պահպանել է սրտի մաքրությունը և մտերիմ հարաբերությունները Քրիստոսի հետ, որ հաստատված են Քրիստոսին հետևելով, ոչ թե տեսանելի հատկանիշներով:

Ի՞նչն է ավելի կարևոր փոխհարաբերություններում՝ անխոս հավատարմությո՞ւնը, թե՞ բաց անկեղծությունը:

Երբ մենք հարաբերություններ ենք կառուցում նպատակի շուրջ, մեզ համար կարևոր է հավատարմությունը, բայց երբ ինչ-որ մեկը սխալվում է, այդժամ կարևոր է անկեղծությունը՝ իրար օգնելու ու բարձրացնելու համար:

Ի՞նչն է ավելի կարևոր կյանքում. կյանքը շինել դասընթացների՞, թե՞ Խոսքի վրա:
Հոգևոր դասընթացները ոգեշնչում են ու զինում նոր հմտություններով, իսկ Խոսքը գործում է սրտի ու բնավորության հետ:

Եվ երբ գալիս են ճգնաժամերը, տեխնոլոգիաները հնանում են, ճգնաժամերի դեպքում գործող հմտությունները չեն փրկում, բայց Խոսքը զորություն ունի միշտ հաղթելու ամեն տեսակ մարտահարվերներ, բերելու պատասխաններ և մարդուն լցնելու Աստծո հաղթանակող էությամբ:

Հոգու երկու կարգավիճակ. զոհ և անձնազոհություն: Ի՞նչ ընդհանրություններ կան և ինչ տարբերություններ:

Մեկ արմատ, բայց որքա՜ն տարբերություն կա այս երկուսի միջև:

«Զոհը» արդյունք է ստրկական մտածելակերպի և աղքատիկ հոգու. իմը, ինձ, ինձ համար… Ամեն բան իր շուրջն է պտտվում. դժբախտ, չսիրված, միայնակ, նեղացած, առանձնացված, ամեն ինչից դժգոհ, բայց հստակ իմացող, թե ինչն է իրեն պակասում: Անկարող՝ տեսնելու բարությունը և լինելու շնորհակալ, բայց հատուկ առավելությունների հավակնող, և նորից ինքն իր համար:

«Անձնազոհությունը» արդյունք է ներքին ազատության և հոգու հարստության. ո՞ւմ կարող եմ օգնել, ինչո՞վ կարող եմ կիսվել ուրիշների հետ: Նման մարդիկ դժվարությունների մեջ էլ երջանիկ են: Նրանք կարող են լինել և կարիքի մեջ, բայց հնարավորոթյուն են որոնում՝ լինելու տվող ուրիշներին:

«Անձնազոհ ու զոհաբերող հոգին միշտ լցված է»:

Աշխարհը չեն փոխում «զոհերը», նրանք միշտ դժբախտ են և չբավարարված: Աշխարհն ավելի լավն են դարձնում հոգով հարուստ ու անձնազոհ մարդիկ:

Առաջին վիճակը արդյունքն է մարմնականի, երկրորդը՝ հոգուց է, որ ձեռք ես բերում՝ որպես սիրո ու հավատքի պտուղ:

Ցանկանո՞ւմ ես աշխարհն ավելի լավը տեսնել. օգնի՛ր մարդկանց՝ ձեռք բերելու ազատություն ստրկությունից, եսասիրությունից ու դուրս գալու զոհի կարգավիճակից, և քո կողքին երջանիկ մարդիկ կհայտնվեն:

Սվետլանա Սպիվակովա