Ցանելու և հնձելու հավիտենական օրենքը

Ցանելու և հնձելու հավիտենական օրենքը«Որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմողը, խնայելով էլ կհնձի. Եվ առատությամբ սերմողը, առատությամբ էլ կհնձի» (Բ Կորնթացիս 9.6)։

Աստծո Խոսքը, որքան էլ շատերիս համար տարօրինակ և ոչ այնքան հոգևոր թվա, մեծապես կարևորում է մեր վերաբերմունքը նյութական բաներին և, հատկապես, ֆինանսներին:

Ինչո՞ւ է Պողոս առաքյալը այս ողջ գլխի մեջ խոսում եկեղեցուն հատկացվող ֆինանսական ընծաների կարևորության մասին: Ինչո՞ւ է նա այդ նվիրատվությունները ներկայացնում ոչ թե պարզապես միայն օգնություններ, այլև Քրիստոսի Ավետարանին մեր հնազանդության ցուցիչ և մարդկանց գոհությունն առ Աստված շատացնող միջոց:

Կարծում եմ՝ մեր հոգատար Հայրը Իր սիրելի զավակներին փորձում է փոխանցել մի հավիտենական սկզբունք, որը մեզնից շատերը չեն կարևորում՝ ցանելու և հնձելու սկզբունքը: Մենք Աստծուց օրհնություն ենք խնդրում, խնդրում ենք ելք մեր ֆինանսական փակուղիներից, իսկ Նա մեզ սովորեցնում է ցանելու և հնձելու հավիտենական օրենքը՝ առատությամբ սերմողը առատությամբ կհնձի, խնայելով սերմողը կհնձի խնայելով:

Աստված մեծագույն կարևորություն է տալիս ֆինանսների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքին: Իսկ մե՞նք…

Տեր Հիսուսի անունով արծաթասիրությունից ազատագրված սիրտ և առատ հունձք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան