Ավարտվեց Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը Աֆրիկայում

Ավարտվեց Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը ԱֆրիկայումՕրեր առաջ Լագոսում (Նիգերիա) մեկնարկած Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը կարող է հեշտությամբ դառնալ արշավներից մեծագույնը քրիստոնյա աշխարհի պատմության մեջ, ինչպես նաև ամենահռչակավորներից մեկը, եթե ոչ ամենահռչակավորը՝ բոլոր ժամանակների հունձքի մեջ: Հարյուր-հազարավոր քրիստոնյաներ մեկտեղ էին հավաքվել միջոցառմանը մասնակցելու համար:

Պիտեր Վանդենբերգը՝ «Քրիստոսը բոլոր ազգերի համար» (CfaN) կազմակերպության  փոխտնօրենը, արշավի առաջին օրը կիսվել է իր տպավորություններով. «Այսօր առաջին օրն է, և ահռելի տարածք լցված է մարդկանցով, ովքեր ժամանում են Լագոս մեծ քաղաքի տարբեր անկյուններից: Հազարավոր կամավորներից տասնյակներն արդեն իրենց տեղում են, և 20 հազար ձայների հսկայական երգչախումբը պատրաստ է երգելու: Այս վայրը լցված է մեծ սպասողականությամբ»:

Ավարտվեց Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը ԱֆրիկայումԱյս հինգ օրվա ընթացքում 1.7 միլիոն մարդ մասնակիցը դարձավ պատմական միջոցառման: Հազարավոր մարդիկ իրենց կյանքը նվիրեցին Քրիստոսին և հրաշքով բժշկություն ստացան. «Ես վերապրեցի ավելին, քան պարզապես հանդիպում,- ասում է այցելուներից մեկը: – Սուրբ Հոգին շարժվում էր հրաշագործ կերպով: Ես այնքան շատ վկայություններ ունեմ տալու: Ես ցավեր ունեի սրտիս շրջանում… և իմ ձախ ականջը չէր լսում: Բայց ամեն բան փոխվեց Աստծո ծառայողի աղոթքից հետո». գրում է CBN News-ը:

Ավարտվեց Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը ԱֆրիկայումՀարյուրավոր ավետարանիչներ, հովիվներ, առաջնորդներ և գործարարներ ողջ աշխարհից միացան արշավին՝ տեսնելու, թե ինչպես է Բոնկեն անցնում Աֆրիկայում իր հանրային ծառայության ավարտի եզրագիծը:

Արշավի ժամանակ Ռայնհարդ Բոնկեն, Դանիել Կոլանդան, Պիտեր Վանդենբերգը և Ջոն Դարկուն խոսում էին Սուրբ Հոգու զորության և Աստծո խոստմունքներին հավատալու ու դրանց համեմատ գործելու անհրաժեշտության մասին:

Ավարտվեց Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը ԱֆրիկայումԵզրափակիչ ծառայությանը ավետարանիչ Բոնկեն պատմեց, որ «Քրիստոսը բոլոր ազգերի համար» ծառայության ջահը փոխանցում է Դանիել Կոլանդային և աղոթում Աստծո օրհնության թափման համար՝ այս նոր շրջանում:

Նրանք աղոթեցին Սուրբ Հոգու թափման և ջահի փոխանցման համար ու դեսպաններ ուղարկեցին՝ տանելու Ավետարանը աֆրիկյան բոլոր երկրներ:

Ավարտվեց Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը ԱֆրիկայումԱվետարանիչ Դանիել Կոլանդան կստանձնի առաքելության առաջնորդի պաշտոնը: Նա արդեն առաջնորդել է զանգվածային արշավներ Աֆրիկայում: Իր բլոգում նա կիսվում է.

«Այս շաբաթ մենք բախվեցինք հակառակության մի անսովոր մակարդակի, որը ես չէի վերապրել ծառայության ողջ ընթացքում: Բայց Աստված հստակ ասաց մեզ, որ այն, ինչ մենք վերապրում ենք, չնչին տառապանք է: Չնայած որ այս արշավը ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեի՝ Աֆրիկային հրաժեշտի արշավն էր, այն իսկապես նոր ու հիասքանչ մի բանի սկիզբ էր,- կիսվում է Կոլանդան:- Աստված ինձ խոսք է տվել «Կրկնակի Հունձքի տասնամյակի» մասին: Հիմա այն սկսվում է: Լավագույնը դեռ առջևում է: Զարմանալի չէ, որ մենք ծննդաբերության ցավերի միջով ենք անցնում»:

Ավարտվեց Ռայնհարդ Բոնկեի հրաժեշտի արշավը Աֆրիկայում«Lagos 2017-ը» զանգվածային արշավ էր Աֆրիկայի խոշորագույն քաղաքում, որի շրջանակներում տրվեց «Կրկնակի հունձքի տասնամյակ» նախագծի մեկնարկը (Decade of double Harvest), «կրակի» (ջահի) հանձնումը Դանիել Կոլանդային և երիտասարդ ավետարանիչների հաջորդ սերնդին: