«Աստվածաշնչյան պատմություններ՝ Դավիթ». մաս 2-րդ (ֆիլմ)

img-Դավիթը ծնվել էր հովվի ընտանիքում, սակայն Աստված այլ ծրագիր ուներ նրա կյանքում:

Իշխանության բարձունքին հասնելու Դավթի ճանապարհը դյուրին չէր: Նա բազմաթիվ թշնամիների դեմ է պայքարում՝ սկսած հսկա Գողիաթից մինչև Իսրայելի արքա Սավուղը:

Իր 40-ամյա թագավորության տարիներին ևս Դավիթը բազում մարտեր է մղում, վերապրում դավաճանություններ, ունենում մեծ կորուստներ:

Նրան համակում են միանգամայն տարբեր զգացողություններ՝ սկսած արգելված սիրուց, որ նա տածում էր Բերսաբեի հանդեպ, մինչև անասելի ատելությունը՝ ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ:

Այդուհանդերձ Դավիթն Աստծո սրտին համեմատ մարդ էր (Գործք. Առ. 13.22):

Ռեժիսոր՝ Ռոբերտ Մարկովից
Դերերում՝ Նաթանայել Պարկեր, Ջոնաթան Պրայս, Շերիլ Լի, Ֆրանկ Ներո