Աստծո հետ մտերմանալու 5 ճանապարհ

000051_19untitled20shootJuly20102C202013-1-790x5001. Ընդունիր, որ չես կարող ամեն բան ինքնուրույն անել:

Նրա հետ մտերիմ հարաբերություններ ունենալու առաջին քայլը գիտակցումն է, որ դու Աստծո կարիքն ունես քո կյանքում: Իրականությունն այն է, որ չենք կարող ամեն բան ինքնուրույն անել, այնպես որ, սա ընդունելը խոնարհության դրսևորում է, ինչը ցույց է տալիս, որ դու հավատում ես Աստծո զորությանն ու խոստումներին:

2. Հեռացիր վատ ընկերակցություններից:

Անկախ նրանից՝ վատ ընկերակցությունները քո կյանքում որտեղից են՝ ընտանիքի՞դ, ընկերների՞դ, թե՞ աշխատակիցներիդ շրջանում, դրանք կարող են ամենամեծ արգելքը դառնալ Աստծո հետ մտերմություն ձեռք բերելու ճանապարհին: Այս քայլը զորություն կտա քեզ՝ ճիշտ դիրքի բերելու քո փոխհարաբերությունները Աստծո հետ:

3. Ներգրավվիր եկեղեցական կյանքի մեջ:

Ոչինչ չի փոխարինի այն միաբան մարդկանց, ովքեր կաջակցեն ու կօգնեն քեզ՝ Աստծո հետ քո ճամփորդության մեջ:

4. Ամեն օր կարդա Աստվածաշունչ:

Աստվածաշունչ կարդալը Աստծուն մոտենալու բանալիներից մեկն է: Աստվածաշնչի ընթերցումն օգնում է հավատքի ճիշտ հիմք ունենալ: Նշումներ արեք ձեզ մոտ ընթերցելիս: Աստված կխոսի ձեզ հետ այնպիսի ճանապարհներով, որոնք ոչ միայն կփոխեն ձեր ներսը, այլև կօգնեն ձեզ՝ անհատականության կայացման մեջ:

5. Աղոթքը առաջնահերթություն դարձրու:

Աղոթքը հաջորդ բանալին է: Դիտարկեք աղոթքը՝ որպես խոսակցություն Աստծո և ձեր միջև: Կարիք չկա, որ մոմեր վառեք, խունկ ծխեցնեք, կամ քահանայի սև զգեստ կրեք՝ Նրա հետ հաղորդակցվելու համար: Մարտին Լյութերը մեկ անգամ ասել է. «Լինել քրիստոնյա առանց աղոթքի՝ նույնքան անհնար է, որքան ապրելն առանց շնչելու»: Աղոթքը Աստծո հետ կապի մեջ մնալու միջոց է:

Ջարիդ Ուիլսոն