«Ողորմած է Տերը». Աստվածաշնչյան համարներ

«Ըստ որում՝ քո Եհովա Աստվածը ողորմած Աստված է, նա քեզ չի թողնի և քեզ չի փչացնի. և քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանա» (Բ Օրինաց 4.31):

«Որովհետև եթե դուք դառնաք Տիրոջը, ձեր եղբայրներն ու ձեր որդիքը գթություն կգտնեն իրենց գերեվարների առաջին, և այս երկիրը կդառնան, որովհետև ձեր Տեր Աստվածը ողորմած և գթած է, և ձեզանից իր երեսը չի դարձնի, եթե դառնաք նրան» (Բ Մնացորդաց 30.9):

«Ողորմածի հետ ողորմած ես. և անարատի հետ անարատ ես» (Սաղմոս 18.25):

«Բայց դու, ով Տեր, գթած Աստված ես և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրությունով և ճշմարտությունով» (Սաղմոս 86.15):

«Բարեգութ և ողորմած է Տերը. երկայնամիտ և բազմագութ» (Սաղմոս 103.8):

«Ողորմած է Տերը և արդար. և մեր Աստվածը գթած է» (Սաղմոս 116.5):

«Ողորմած և գթած է Տերը. երկայնամիտ և բազմողորմ» (Սաղմոս 145.8):

«Տերն արդար է իր բոլոր ճանապարհներումը. և ողորմած՝ իր բոլոր գործերումը» (Սաղմոս 145.17):

«Գնա և կանչիր այս խոսքերը դեպի հյուսիս և ասա՝ ետ դարձիր, ով ապստամբ Իսրայել, ասում է Տերը. Ես չեմ թափի իմ բարկությունը ձեզ վրա, որովհետև ես ողորմած եմ, ասում է Տերը, չեմ բարկանա հավիտյան» (Երեմիա 3.12):

«Ուրեմն ողորմած եղեք, ինչպես ձեր Հայրն էլ ողորմած է» (Ղուկաս 6.36):

«Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն» (Մաթևոս 5.7):

«Արդարության և ողորմածության հետևողը կգտնի կյանք, արդարություն և պատի» (Առակաց 21.21):