Ինչպես ամուսիններին անցնել ընտանեկան ֆինանսական դժվարությունները

Պատահական չէ, որ ամուսնական ուխտի մեջ կա խոստում` հավատարիմ մնալու «և հարստության, և աղքատության մեջ»: Որովհետև հաճախ հենց ֆինանսական խնդիրներն են դառնում փորձություն ամուսնական փոխհարաբերությունների համար: Այն մասին, թե ինչպես թույլ չտալ ֆինանսական խնդիրներին փոխելու մթնոլորտն ընտանիքում և քանդելու սերը, պատմում է ընտանեական հարցերով խորհրդատու Ալեքսեյ Տրավնիկովը:

Նախ սկսենք կնոջ կողմից մեծ գումար վաստակելուց: Ես մեծ խնդիր չեմ տեսնում, երբ կինը ավելի շատ է վաստակում, քան ամուսինը: Այստեղ հարցը այլ բանում է. ինչ են ծրագրել ամուսինները, գիտեի՞ն արդյոք, որ նրանցից մեկը ավելի շատ կամ քիչ է վաստակելու: Ավելի լավ է, որ զույգը այդ հարցերը քննարկի նախքան ամուսնությունը: Եթե սպասումները հենց սկզբից հստակեցված չեն, ապա հետագայում դժվարություններ կառաջանան:

Մենք սեմինարներ ենք անցկացնում ու խորհրդատվություններ զույգերի համար, որոնք պատարստվում են ամուսնանալ: Եվ ֆինանսական գրագիտությունը պատրաստման ընթացքի բաղկացուցիչներից մեկն է:

Բայց, իհարկե, անգամ մինչև ամուսնությունը անկեղծ խոսակցությունը ոչ մի երաշխիք չի կարող տալ: Մարդիկ կարող են ճիշտ պատասխանել հարցերին, իսկ երբ բախվեն իրականությանը, իրենց այլ կերպ դրսևորեն: Սակայն երբ նախապես հստակեցվել են որոշակի սկզբունքներ, և դրանք հասկանալի են, ապա ավելի հեշտ կլինի որոշումներ կայացնել կոնկրետ իրավիճակում:

Օրինակ, կարևոր է հասկանալը, որ ամեն մեկը ամուսիններից իր ներդրումն ունի «բավարար» է հասկացության մեջ: Որովհետև գուցե մեկին բավարար է հնդկաձավարի շիլան կոտլետով, իսկ մյուսը խեցգետին է ցանկանում ընթրիքին, ընդ որում՝ թարմ:

Եթե կինը ինչ-որ շրջանում ինքն է ապահովում ընտանիքը, կարևոր է, որ նա ամուսնու հետ կիսվի իր վերապրումների մասին: Իսկ ամուսինը ինքնաբերաբար պետք է իր վրա վերցնի մյուս պատասխանատվությունները, որոնք դասական ընկալման մեջ կնոջ ուսերին են դրված. քանզի այդ պատասխանատվությունները, միևնույնն է, պատկանում են երկուսին:

Կարևոր է, որ ամուսիններն ասեն մեկ մեկու այն մասին, թե ինչ են զգում՝ այդ դերերը ստանձնելով:

Ես խորհուրդ եմ տալիս բոլոր ընտանիքներին՝ ունենալ պահուստ: Շատ ֆինանսական խորհրդատուներ խորհուրդ են տալիս պահել ամենամսյա եկամուտի 15-20 %-ը:

Բանալի կանոնը ընտանիքում ֆինանսական կարգ ու կանոնի համար՝ սովորելն է ապրել գումարների ավելի քիչ քանակությամբ՝ ընտանիքի վաստակած եկամուտից:

Կոպիտ ասած՝ ամսական  հազար վաստակելով՝ մենք փորձում ենք ապրել 750 գրիվենով. սա մեր ձգտումն է: Սա պետք է այն բանի համար, որ ունենանք անհրաժեշտության համար պահված ֆոնդ, որը կարող կլինենք օգտագործել դժվարին իրավիճակներում:

Մեր մշակույթի համար մի փոքր անսովոր է՝ զբաղվել ֆինանսական ծրագրմամբ, մարդկանց մեծամասնությանը դա ոչ ոք չի սովորեցնում: Բայց օբյեկտիվ իրականությունը այնպիսին է, որ շրջապատի անկայունության իրավիճակում կարևոր է կարողանալ իմաստությամբ տնօրինել այն ռեսուրսները, որոնք մենք ունենք:

Հին Կտակարանի առաջին գլուխներում նկարագրվում է ընտանիքի ստեղծման ընթացքը: Եվ Աստված տալիս է հստակ հրաման Ադամին՝ լինելու մատակարարող: Հետո ամբողջ Հին Ուխտում կարելի է տեսնել, թե ինչպես է Աստված տղամարդու վրա պատասխանատվություն դնում՝ լինելու լավ տնտես ու կառավարիչ ամբողջ ընտանիքում:

Ամուսինն ու կինը, սակայն, հավասար կարևորություն ունեն ամուսնության մեջ, ամուսինների միջև միշտ պետք է լինի երկխոսություն: Եվ երբ մենք ասում ենք «տղամարդը առաջնորդն է», դա նշանակում է՝ նա պատասխանատվություն է կրում իր ընտանիքի համար. սա ընտանիքում դերերից մեկն է: Երբ մենք ասում ենք, որ «կինը իր ամուսնու օգնականն է», դա չի ենթադրում, որ նա պակաս կարևոր է կամ պակաս արժեքավոր, կամ էլ պակաս պատասխանատու: Նա պարզապես ընտանիքում այլ դերակատարություն ունի:

Աղբյուր՝ ieshua.org