10 բան, որոնց մասին կցանկանայի իմանալ 21 տարեկանում

Գուցե դուք մտածում եք, որ խելացի եք, երբ արդեն ավարտում եք քոլեջը կամ համալսարանը, բայց ես ենթադրում եմ, որ կրթությունը միայն սկիզբն է:

Մեկ օր գտնվելով Հոլանդիայի սրտում՝ ամիշների խոհանոցում, ես տեսա մի գրառում, որը երբեք չեմ մոռանա. «Շատ արագ ենք ծերանում, շատ ուշ ենք իմաստություն ձեռք բերում»: Երբ տեսա դա, մտածեցի, որ հեշտ է հիշել այդ խոսքերը, բայց հազիվ թե դա ինչ-որ բան նշանակեր: Ես 21 տարեկան էի: Հիմա այդ խոսքերը իրոք նշանակություն ունեն ինձ համար: Հիմա ես 64 տարեկան եմ:

Երբեմն պատկերացնում եմ, թե ինչպես կնստեմ մահվան մահճում ու կբացականչեմ. «Օ՜, ես հասկացել եմ դա», հետո նորից կպառկեմ ու կմահանամ: Եզրակացնեմ, ամիշները չեն սխալվում:

Իմ ընկերներից մեկն ասաց ինձ, որ կցանկանար նորից 21 տարեկան լինել: Իսկ եթե դու նորից 21 տարեկան լինեիր ու իմանայիր ամենը, ինչ հիմա գիտե՞ս:

Դա արդեն հետաքրքիր է, բայց հաջորդ հարցն է հետևում դրան. իսկ ի՞նչը ամենից, ինչ հիմա գիտեմ, կցանկանայիր իմանալ 21 տարեկանում:

Եվ ես սահմանեցի 10 բան, որոնք կցանկանայի ներառած լինեի իմ առաջնահերթությունների ցուցակում, երբ 21 տարեկան էի:

  1. Ներքին բժշկությունն ավելին է, քան արտաքին հաջողությունը:

Ակնհայտ է, որ անհնար է ապրել մինչև 21 տարեկան՝ չխոսելով 64-ի մասին, չունենալով վերքեր ներսի մարդու մեջ, խորը վերքեր, որ աստվածային շնորհի կարիքն ունեն:

Ներսում հրեշի պահելը՝ հերքելով դրա գոյությունը, վտանգավոր խաղ է. խոսքս գայթակցության մասին է՝ այլընտրանքային իրականություն ստեղծելու, որտեղ հաջողությունն ու ձեռքբերումը իրական են թվում, իսկ հրեշը՝ պատրանք: Մենք կարիք ունենք Քրիստոսի բժշկարար հպմանն ավելի, քան մնացած ամեն բանի:

  1. Ողորմությունն ավելին է, քան արդարությունը:

Մրցակցությունն ու օրինապաշտությունը ողորմության մահն են: Ողորմությունը սերն իրական է դարձնում, իսկ ընդունելությունը, միմյանց հասկանալը և նրբությունը՝ կյանքի ոճ է:

  1. Բարի լինելն ավելի գերադասելի է, քան իրավացի լինելը:

Երբ իմ ընկերներից մեկը մահանում էր, ես նրանից խնդրեցի ինձ խորհուրդ տալ, նա ասաց. «Ավելի լավ է բարի լինել, քան իրավացի»: Ես 21 տարեկանում խանդավառությամբ իմ դիրքերն էի պաշտպանում, վիճում էի՝ հաղթանակի տրամադրվելով՝ չմտածելով դիմացինիս սրտի մասին, ով, գուցե, չէր վիճում:

Մարդիկ ավելի հոգ են տանում խելացի երևալու համար, քան բարի լինելու: Բարության արժեքը համաշխարհային շուկայում, սակայն, չի նվազել. բարի խոսքի արժեքը մեծ է:

  1. Ծառայելը ավելի լավ է, քան ծառայություն ընդունելը:

Ծառայելը, ոչ թե ծառայություն ստանալը, այն է, ինչ Քրիստոսը նկատի ուներ, և այն, ինչ անում էր:

  1. Աստծո մեջ հաստատությունը գալիս է կոտրված մարդկանց մոտ:

21-ում ես վախենում էի կոտրվելուց ու փախչում դրանից: Կոտրված լինելը իմ բժշկության ճանապարհն էր, ինչը կհեռացներ ամեն տեսակ վախ ինձնից: Հիմա ես հստակ գիտեմ, որ կայացած ու ամբողջական մարդ դառնալու համար պիտի անցնես կոտրվելու ընթացքով:

  1. Ճշմարտությունը ազատագրում է և քանդում:

Հիսուսն ասում է. «Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»: Իմ ընկեր Ջեմին հավելում է. «Բայց սկզբում այն քեզ դժբախտ կդարձնի»: Պետք է չվախենալ քո մասին ճշմարտությունից: Ժամանակավոր տառապանքը հանուն ճշմարտության՝ արժանի է, որպեսզի անցնեք՝ ձեռք բերելու այն ազատությունը, որ այն իր հետ բերում է:

  1. Սովորելը կրթությունից գերազանց է:

Սովորելը կյանքի ընթացք է, իսկ կրթություն ստանալը մի կարճ ժամանակահատված: 2-րդը առանց առաջինի հնարավոր չէ, բայց եթե տեղյակ չենք սովորելու կարևորության մասին, որը պարզապես ընթացք չէ, այլ սրտի դիրք ու մոտեցում, կրթությունը տառապալի ընթացք կլինի:

  1. Տալն ավելի հաճելի է, քան առնելը:

Հավատքի սերմը նոր գաղափար չէ ինձ համար: Բայց տարիքի հետ ավելի ու ավելի հասկանում եմ տալու ընթացքի գեղեցկությունը. դա զուտ ստանալու միջոց չէ: Տալը ուրախություն է բերում ու բավարարություն:

  1. Ներումն ամեն բան չէ, որ ուղղում է:

Կան սրտի մեջ բաներ, որ երբ կոտրվում են, էլ չեն լինի լիակատար ուղղված ներմամբ: Սա ամենաուրախ լուրը չէ, որ ցանկանում եմ ասել, բայց սա սթափություն է բերում ու զգուշություն իմ մեջ, որ զգոն լինեմ:

  1. Աղոթքն ավելի զորավոր է, քան համոզելը:

Վիճաբանությունն անխուսափելի իրականություն է: Կցանկանայի իմանալ ժամանակին, որ դժվարության ու ճգնաժամի մեջ Աստծո հետ զրուցելը ավելի լավ է, քան մարդկանց հետ: Ինքնավստահությունը վտանգավոր սովորություն է, որ ծնունդ է տալիս անաղոթք կյանքի: Տարիքի հետ զգացի, որ ճգնաժամը ինձ սկսում է ավելի շուտ ծնկի իջեցնել, քան տանել հեռախոսի մոտ: Կյանքիս ընթացքում տեսել եմ, թե ինչպես էր Աստված հակառակությունը հեռացնում մեկ աղոթքով, մինչդեռ անվստահ խոսակցությունները ոչինչ չէին փոխում:

Կցանկանայի ավելին իմանալ, քան գիտեի 21-ում: Բայց չեմ կարծում, թե ցանկանում եմ նորից 21 տարեկան լինել: Իսկ եթե, չգիտեմ՝ թե ինչպես, հանկարծ դառնայի էլ, կցանկանայի հենց այս ճշմարտություններն իմանալ ու հասկանալ:

Մարկ Ռութլանդ