Երկիրը չի կարող խոցել այնպես, որ Երկինքը չբժշկի…

Երկիրը չի կարող խոցել այնպես, որ Երկինքը չբժշկի...Երկիրը չի կարող խոցել այնպես, որ Երկինքը չբժշկի…

Եվ չարը չի  կարող հաղթել, քանի դեռ կա պաշտպանություն Աստծո զորության մեջ:

Սիրով ամեն բան հաղթահարելով և հավատքով դեպի Երկինք բարձրանալով՝ մենք կկարողանանք կյանքում համբերել՝ խոնարհվելով ու տանելով ամեն հարվածներ…

Երկիրը չի կարող այնպես խլել, որ Երկինքը կարող չլինի հավատարիմներին վերադարձնել. ահա սա է իմ ապավինությունը: Իսկ երկրի վրայի բոլոր կորուստները Աստծո մեջ ձեռքբերում համարելով՝ ցանկանում եմ իմ մեջ բարիքն ընդունել, իմ կյանքը լիովին Նրան վստահել…

Երկիրը չի կարող սպանել այնպես, որ Երկինքը չկարողանա հարություն տալ, և ես սուրբ արյան զոհով ցանկացած գերեզմանից վեր կհառնեմ: Հավիտյան կցնծամ ու կզմայլվեմ Աստվածային ծրագրերով, որ Նա կկատարի ինձ համար:

Երկիրը չի կարող սիրել այնպես, որ անարժաններին ու ապստամբներին մահից փրկագնի, այդպես միայն Աստված է սիրում:

Եվ մեզ՝ այս երկրի վրա ապրողներիս, չպետք է մոռանալ փրկության այդ գինը, մենք դատապարտված չենք երկրի վրա ապրելու, և Հարությունը շուտով կգա:

Ե՛կ, Տե՛ր, թող գա այն մեծ օրը, Օվսաննա…

Քսենիա Ռինդիչ