Երեխաների հետ աշխատանք տանելու մասին. Մայր Թերեզա

Երեխաների հետ աշխատանք տանելու մասին. Մայր ԹերեզաՄեր քույրերը շատ են աշխատում փողոցային երեխաների հետ: Սովորաբար, փլատակների թաղամասերում քույրերը գտնում են հարմար տեղեր, որտեղ նրանք հավաքում են փողոցային երեխաներին:

Մեր առաջնային պարտականությունը երեխաներին լվանալն ու կերակրելն է, նրանց հագուստը կարգի բերելը, իսկ հետո արդեն զբաղվում ենք նրանց կրթությամբ:

Հնդկաստանում շատ են չկրթված մարդիկ: Մենք մանուկներին սովորեցնում ենք հաշվել և կարդալ, նրանց պատմում ենք Աստծո մասին: Կրոնական ուսուցումը երեխաներին մատուցվում է հասարակ, հետաքրքիր և ուշագրավ մեթոդներով: Երեխան սովորելուց պետք է հաճույք ստանա:

Քույրերը հաճախ փողոցային երեխաներին բերում են տաճար՝ պատարագի: Երբեմն դա անելն այնքան էլ հեշտ չի լինում: Երեխաները փախչում են, քույրերը վազում են նրանց հետևից: Երեխան չի կարող սիրել պատարագը, մինչև չհասկանա դրա նշանակությունն ու իմաստը:

Մենք երեխաներին սովորեցնում ենք պարզ աղոթքներ և օրհներգեր: Երեխաները ջանում են ամեն բան անել մեր քույրերի նման: Աղոթքի ժամանակ այնքա՜ն հիասքանչ լույսով են փայլում նրանց փոքրիկ մռութիկները…