«Երազանքներն իրականանում են» (տեսանյութ)

«Երազանքներն իրականանում են» (տեսանյութ)Մեր երազանքները նման են կրակի, որը կարող է հանգչել անգամ թույլ քամուց: Մենք անդադար պայքարում ենք կասկածների և կյանքի դատարկության հետ, որոնք փորձում են հանգցնել այդ կրակը:

Նման պահերին թվում է, թե վերջ. մեր բոլոր ջանքերը զուր են:

Բայց աղոթքի նույնիսկ մի փոքրիկ կայծը ի զորու է վառել այդ կրակը:

Երբեք մի՛ դադարիր հավատալ ու հուսալ, նույնիսկ եթե դա անհնար է թվում:

Կա Մեկը, Ով կարող է կենդանացնել քո երազանքը: Եվ միայն Նրա ձեռքերում այն կարող է ուժ և ներշնչանք ձեռք բերել: Նրա հետ քո երազանքը իրականություն կդառնա…