Մի քանի օգտակար խորհուրդ յուրաքանչյուր քրիստոնյայի համար

Մի քանի օգտակար խորհուրդ յուրաքանչյուր քրիստոնյայի համարԵրկար տարիներ ծառայելով եկեղեցում՝ ես ամեն օր սովորում եմ: Սովորում եմ իմ հովիվներից, իմ ավագներից և եկեղեցու ամեն անդամից: Եվ այսօր ցանկանում եմ կիսվել նրանցից սովորած մի քանի պարզ սկզբունքներով, որոնք անհրաժեշտ կլինեն յուրաքանչյուրին քրիստոնեական ընթացքի մեջ.

Ուսումնասիրեք Աստվածաշունչը:

Աստվածաշնչի ուսումնասիրութունը կխորացնի ձեր հավատքը և կպարզաբանի անհասկանալին: Բայց ուսումնասիրեք այն ոչ նրա համար, որպեսզի հիասքանչ քարոզեք կամ հիասքանչ ծառայություն սկսեք: Ուսումնասիրեք՝ վերապրելու Աստծո սերը և աճելու Նրա հանդեպ սիրո մեջ: Սա կօգնի ձեզ ճիշտ կառուցել ընտանիքը և ծառայությունը:

Մնացեք հավատարիմ, ինչի մեջ որ կաք:

Վերջերս զրուցում էի մի երիտասարդ առաջնորդի հետ, և նա հարցրեց ինձ, թե ինչպես իմանալ՝ ծառայության համար որն է լավագույն հնարավորույունը: Ես ասացի, որ լավագույն ծառայությունն այն է, որի հետ դու «ամուսնանում ես»: Աստծո ընտանիքը նման է մեր սեփականին: Լավ ընտանիք կազմելը միշտ էլ հեշտ չէ: Դրա համար անհրաժեշտ է նվիրում և կյանք տևող ներդրում:

Ապրեք Խոսքի մեջ:

Սուրբ Հոգին, Ով գրել է Աստվածաշունչը, ուրախ է օծություն տալու այն մարդուն, ով բացում է Սուրբ Գիրքը՝ սովորելու Հիսուսի մասին: Կյանքը, որն անցնում է Խոսքի մեջ, չի կարող զուր վատնված լինել: Ավելի շատ այդ կյանքը նման է ներդրումի:

Եթե կարողանում եք գրել՝ գրեք:

Երբ գրի ենք առնում ստացված գիտելիքները, մենք լավ ենք ընկալում, թե ինչ ենք սովորել, իսկ ուրիշների հետ կիսվելն էլ օրհնություն է դառնում: Այն, ինչ անում եք՝ կարևոր է, անգամ եթե պարզ մի բան եք գրում, օրինակ, մի փոքրիկ հոդված ձեր եկեղեցու բլոգում:

Դուք երբեք լիովին թոշակի չեք գնալու:

Մեր ծառայությունը չի ավարտվում, երբ դադարում ենք ծառայել եկեղեցում: Մենք ծառայում ենք միշտ ու ամեն տարիքում:

Փառաբանեք Աստծուն՝ հավիտենապես վայելելով Նրան:

Աստված մեծ է ավելի, քան որևէ այլ մեկը կամ որևէ բան այս աշխարհում, և մենք արարված ենք, որպեսզի ապրենք հանուն Նրա փառքի, ապրենք Նրա շնորհով և դրանից ուրախություն վերապրենք:

Ջոն Փայփեր