«Բայց ես Տիրոջը կսպասեմ և կհուսամ իմ փրկության Աստծուն». աստվածաշնչյան համարներ

«Բայց ես Տիրոջը կսպասեմ և կհուսամ իմ փրկության Աստծուն». աստվածաշնչյան համարներ«Աստված իմ ժայռն է. ես նրան եմ հուսացած. իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձրությունն ու ապաստանը, իմ ազատիչը. Դու անիրավութիւնից ազատում ես ինձ» (Բ Թագավորաց 22.3):

«Կենդանի է Եհովան, և օրհնյալ է իմ Վեմը, և բարձրյալ լինի Աստված՝ իմ փրկության Վեմը» (Բ Թագավորաց 22.47):

«Տեր, իմ վեմ, և իմ բերդ և իմ ազատիչ. իմ Աստված, իմ ամրություն, որին ես հուսացած եմ։ Ով իմ ասպար և իմ փրկության եղջյուր, նա իմ բարձր աշտարակն է» (Սաղմոս 18.2):

«Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկությունովը. Դու ես իմ օգնությունը. մի հեռացնիր ինձ և մի թողիր ինձ, ով իմ փրկության Աստված» (Սաղմոս 27.9):

«Փրկիր ինձ արյունիցը, ով Աստված՝ իմ փրկության Աստվածը. և իմ լեզուն կփառաբանի քո արդարությունը» (Սաղմոս 51.14):

«Զարհուրելի կերպով՝ արդարությունով կպատասխանես մեզ, ով մեր փրկության Աստված, որ երկրի ամեն ծայրերի և ծովի հեռավոր տեղերում բնակվողների հույսն ես» (Սաղմոս 65.5):

«Աստված մեզ համար փրկության Աստված է, և Տեր Եհովան ազատում է մահից» (Սաղմոս 68.20):

«Օգնիր մեզ, ով մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար, և փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո անունի համար» (Սաղմոս 79.9):

«Ով Տեր՝ իմ փրկության Աստված, ցերեկը կանչում եմ, և գիշերը քո առաջին եմ» (Սաղմոս 88.1):

«Դու ես իմ Հայրը, ով իմ Աստված և իմ փրկության Վեմ» (Սաղմոս 89.26):

«Փրկիր մեզ, ով մեր փրկության Աստված, և մեզ ժողովիր և մեզ ազատիր ազգերիցը, որ գոհանանք քո սուրբ անունից և պարծենանք քո օրհնությունովը» (Ա Մնացորդաց 16.35):

«Կենդանի է Տերը. և օրհնյալ է իմ Վեմը. և բարձրացած լինի իմ փրկության Աստվածը» (Սաղմոս 18.46):

«Առաջնորդիր ինձ քո ճշմարտությունումը, և սովորեցրու ինձ, թե դու ես իմ փրկության Աստվածը. Քեզ եմ հույս դրել ամեն օր» (Սաղմոս 25.5):

«Բայց ես Տիրոջը կսպասեմ և կհուսամ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը» (Միքիա 7.7):